• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Կապան․ հին հայկական տեղանվան պատմությունը

Կապան․ հին հայկական տեղանվան պատմությունը

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի անունը գրավոր աղբյուրներում հիշատակվում է դեռևս 5-րդ դարից։ Քաղաքը գտնվում է Սյունիքի լեռնային հատվածում՝ Ողջիի (հնում՝ Կապան գետի) հովտում՝ շրջապատված լեռներով ու խոր կիրճերով։

 

Կապան անունը ստուգաբանվում է հայերեն կապան բառով, որը նշանակում է լեռների միջև նեղ անցք կամ կիրճ, ինչպես նաև կիրճի նեղ հատվածում գտնվող ամուր դուռ։ Այս իմաստը լիովին համապատասխանում է ոչ միայն Սյունիքի Կապանի աշխարհագրական դիրքին, այլև պատմական Հայաստանի այն մյուս բնակավայրերի ու բերդերի տեղադրությանը, որոնք կրել են նույն անունը։

Մասնավորապես, Կապան անունով անառիկ բերդ է եղել Հայկական Կիլիկիայի հյուսիսարևելյան հատվածում։ Հենց այդ բերդում է 1375 թվականին ամրացել Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն Լուսինյանը։ Կապան անունով բերդ է եղել նաև Արևմտյան Հայաստանի Խարբերդի գավառում։ Բացի այդ, պատմական Հայաստանում այս անունով հայտնի են եղել նաև գավառներ, գյուղեր և լեռնանցքներ։

Սյունյաց աշխարհի Կապան բերդաքաղաքը գտնվել է ներկայիս Կապանից մոտ 14–15 կմ հյուսիս-արևմուտք։ Այն հիշատակվում է 5-րդ դարից, իսկ 9-րդ դարում Ջևանշիր Սիսականի որդի Ձագիկ Գ իշխանը վերակառուցել և պարիսպներով ամրացրել է այն։ Բերդաքաղաքը եղել է Սյունյաց Ձագիկյան իշխանների, իսկ հետագայում՝ Սյունյաց թագավորության մայրաքաղաքը և տարածաշրջանի կարևոր քաղաքական ու մշակութային կենտրոններից մեկը։

Հետագա շրջանում տեղանունը գործածվել է նաև Ղափան ձևով։ Սակայն Ղափանը Կապանի սկզբնական կամ առանձին հին անունը չէ։ Այն Կապան տեղանվան հետագա հնչյունափոխված ձևն է, որը տարածվել է օտարալեզու միջավայրում։

Ժամանակի ընթացքում «Ղափան» ձևի համար առաջացել է նաև մեկ այլ բացատրություն․ այն կապել են թուրքերեն gapan բառի հետ, որը նշանակում է «մեծ կշեռք»։ Այս բառից ծագեցնելու փորձերը դիտվում են որպես երկրորդային ժողովրդական ստուգաբանություններ, քանի որ Կապան տեղանունը գրավոր աղբյուրներում վկայված է շատ ավելի վաղ և իր իմաստային հիմքով լիովին համապատասխանում է հայկական «կապան» բառի նշանակությանը՝ «նեղ անցք», «կիրճ», «լեռնանցքի դարպաս»։

shushan karapetyan

21.08.2026

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.