• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ամենատարածված լեզվական սխալները

Ամենատարածված լեզվական սխալները

Այս հոդվածով առանձնացրել ենք համացանցում, տարբեր հեռուստահաղորդումներում, խոսակցական լեզվում հանդիպող ամենատարածված սխալները, որոնք այնքան են հաճախադեպ, որ գրեթե նորմա են դարձել։

 

 Ի ՇՆՈՐՀԻՎ. պետք է լինի ՇՆՈՐՀԻՎ

 

Շնորհիվ-ը շնորհ բառի գրաբարյան գործիական հոլովն է (= շնորհով), իսկ գրաբար գործիական հոլովն ի նախդիրի հետ գործածվել չի կարող։ Ուստի ի-ն այստեղ միանգամայն ավելորդ է:

 

ԱՅԼՈՔ. պետք է լինի ԱՅԼՔ

 

Այլ ոք գրաբարում նշանակում է ուրիշ/այլ մեկը, մեկ ուրիշը, այլ անձ, ո՛չ թե այլ անձիք, ինչպես շատ հաճախ գործածվում է այժմ։

 

Ի ԴԵՄ. պետք է լինի Ի ԴԵՄՍ

 

Միակ ճիշտ ձևը՝ ի դեմս-ն է, որը գործածվում է թե՛ եզակի եւ թե՛ հոգնակի բառի հետ. ի դեմս վարորդի, ի դեմս վարորդների։ 

 

Ի ՕԳՈՒՏ. պետք է լինի ՀՕԳՈՒՏ

 

Գրաբարյան ի նախդիրը ձայնավորով սկսվող բառից առաջ վերածվում է յ-ի, որն արտասանվում և գրվում է հ։ Ուստի՝ ի հանգստություն, ի տես, բայց՝ հուրախություն, հօգուտ։

 

ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ․ պետք է լինի ԿՐԿԻՆ

 

Կրկին նշանակում է ևս մեկ անգամ: Անգամ-ի իմաստը կա կրկին բառի մեջ, և հարկ չկա այն ավելորդ կրկնել:

 

ԲԱՆԸ ՆՐԱՆՈՒՄ Է․ պետք է լինի ԲԱՆՆ ԱՅՆ Է

 

Շատերը ռուսերեն дело в том-ը թարգմանում են ու «բանն այն է»-ն դառնում է բանը նրանում է:

 

Շուշան Մարուքի

14.05.2024

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.