• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
15 հետաքրքիր փաստ լեզուների մասին

15 հետաքրքիր փաստ լեզուների մասին

Աշխարհի ամենահարուստ լեզուն, ամենահին լեզուն և ամենաերկար բառը, արհեստական լեզուներն ու ժեստերի լեզուները․․․ Այս ամենի մասին է մեր այս հոդվածը։

 

1.Աշխարհի ամենահին լեզուներն են․

 

  • Շումերերենը շումերական քաղաքակրթության լեզուն էր, որը գոյություն ուներ Միջագետքում մ.թ.ա. 4-րդ հազարամյակից։
  • Աքադերենը աքադական քաղաքակրթության լեզուն էր, որը գոյություն ուներ Միջագետքում մ.թ.ա 3-րդ հազարամյակից։
  • Եգիպտերենը հին եգիպտական ​​քաղաքակրթության լեզուն էր, որը գոյություն ուներ Եգիպտոսում մ.թ.ա. 4-րդ հազարամյակից:
  • Խեթերենը խեթական քաղաքակրթության լեզուն էր, որը գոյություն ուներ Փոքր Ասիայում մ.թ.ա 2-րդ հազարամյակից։
  • Հին հունարենը հին հունական քաղաքակրթության լեզուն էր, որը գոյություն ուներ Հունաստանում մ.թ.ա 2-րդ հազարամյակից:

 

2. Այսօր աշխարհում կա 2700 լեզու՝ ավելի քան 7000 տարբեր բարբառներով:

 

3. Ամենաշատ բառեր ունեցող լեզուն անգլերենն է։ Անգլերենում կա մոտ 600,000 բառ, և այս թիվն անընդհատ աճում է։ Մոտավոր տվյալներով, ամեն տարի մոտ 5400 նոր բառ է ստեղծվում, թեև դրանցից միայն մոտ հազարն է իսկապես ներառված բառապաշարում:

 

4. ԱՄՆ-ը չունի պաշտոնական լեզու, թեպետ բոլորս գիտենք, որ անգլերենը Միացյալ Նահանգներում ամենաշատ խոսվող լեզուն է, բայց այն պաշտոնապես պետական լեզու չէ: Ընդհանուր առմամբ, երկրում խոսվում է ավելի քան 300 լեզուներով։

 

5. Անգլերենն ունի մոտավորապես 160 բարբառ:

 

6. Աշխարհի ամենաերկար բառը Pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis-ն է։ Այն բաղկացած է 45 տառից և նշանակում է թոքերի հիվանդություն:

 

7. Գիրքը, որը թարգմանվել է աշխարհի ամենամեծ թվով լեզուներով, Աստվածաշունչն է:

 

8. Գոյություն ունի ավելի քան 200 արհեստական ​​լեզու։ Դրանք հորինվել են գրքերի, հեռուստատեսության և ֆիլմերի համար։ Օրինակ, Թոլքինը իր գործերում հասցրել է ստեղծել 13 տարբեր լեզուներ:

 

9. Ավելի քան 200 լեզու համարվում է մեռած․ լեզուներ, որոնցով չկան խոսողներ, գրառումներ կամ տվյալներ, համարվում են մեռած: 

 

10. Աշխարհի ամենաարագ լեզուն է համարվում ճապոներենը: Ճապոներեն խոսողները վայրկյանում արտասանում են 7,84 վանկ: 

 

11. Ամենաշատ լեզուներ ունի Պապուա Նոր Գվինեան՝ մոտ 840։ Երկրորդ տեղում Ինդոնեզիան է՝ ավելի քան 700, իսկ երրորդում՝ Նիգերիան՝ ավելի քան 530 լեզուներով։

 

12. ԽՍՀՄ-ը, որը միավորում էր հսկայական տարածք և բազմաթիվ տարբեր ժողովուրդներ, օգտագործում էր ընդամենը 120 լեզու։

 

13. Կամբոջայում խոսվող քմերական լեզվի այբուբենը բաղկացած է 74 տառից։ Սա աշխարհի ամենաերկար այբուբենն է։ Մինչև 1990-ականների սկիզբը գոյություն ուներ ուբիկերեն լեզուն՝ իր այբուբենում 91 տառերով։ Բայց հիմա այն մահացած է համարվում։

 

14. Այսօր աշխարհում կա մոտ 300 ժեստերի լեզու։ 

 

15. Հայերեն այբուբենը ժեստերի լեզվով այս տեսքն ունի․

 

 

  •  

shushan karapetyan

22.02.2024

Լեզվանի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.