• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ո՞ւր գնալ, ի՞նչ դիտել. Եվրոպական ժառանգության օրեր

Ո՞ւր գնալ, ի՞նչ դիտել. Եվրոպական ժառանգության օրեր

Սեպտեմբերի 25-ին և 26-ին  Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում  բազմաթիվ միջոցառումներ կանցկացվեն Հայաստանում և Արցախում, որոնք այս անգամ ունեն՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը:  Եվրոպական ժառանգության օրերի միջոցառումներն առաջին անգամ իրականացվել են 1984 թվականին Ֆրանսիայում և ավանդաբար անցակցվում են եվրոպական 50 երկրներում: Հայաստանը ևս վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում մշակութային այս տոնին: Այս անգամ ևս կլինեն համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, մանուկների համար նախատեսված կրթական ծրագրեր: «Art365»-ը առանձնացրել է ամենաուշագրավ միջոցառումների իր ցանկը.

 

25 սեպտեմբերի, 14.00, Երևան, Մատենադարան, դասախոսություն

Հայ տպագիր գրքի պատկերագրությունը  եվրոպական արվեստի զուգահեռներով

Ներկայացնում է Անի Ենոքյանը

 

25 սեպտեմբերի, 12.00, Երևան քաղաքի պատմության թանգարան, դասախոսություն և ֆիլմի դիտում

1960-1980-ական թթ. Երևանը դասախոսություն

«Երևանյան երազողներ»(1983) ֆիլմի դիտում

 

26 սեպտեմբերի, 14.00, Երևան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, ցուցադրություն

Ա.Իսահակյանի անձնական արխվից Եվրոպական երկրների լուսանկարների ու բացիկների ցուցադրություն

 

 26 սեպտեմբերի, 15:00, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, կրթական ծրագիր

Ծրագրի շրջանակրում կներկայացվեն Կոմիտասի և Մարտիրոս Սարյանի  արվեստի ընդհանուր սկզբունքները, կցուցադրվեն Սարյանի այն գործերը, որոնք նա ստեղծել է կոմիտասյան հնչյունների ներքո:

Ծրագիրը կվարեն` Աստղիկ Մարտիրոսյանը (Կոմիտասի թանգարան-ինստիտուտ) և Արփինե Օհանյանը (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան):
Նկարիչ-մասնագետ՝ Լուսինե Գասպարյան (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան):

 

25 սեպտեմբերի, 18.30, Եղիշե Չարենցի տուն-թանգարան, գրական-երաժշտական երեկո

«Հայրենական եզերքի հնչյուններ»

 

26 սեպտեմբերի, 12.00, Էջմիածնի պատմաազգագրական թանգարան, ցուցադրություն

«5000 տարի առաջ. կառուցենք քաղաքը և աշտարակը»

Կներկայացվեն բացառիկ գտածոներ Մոխրաբլուրի պեղումներից

 

26 սեպտեմբերի, 12.00, Զանգակատուն գ., Պարույր Սևակի տուն-թանգարան, ցուցահանդես

Արցախյան 44-օրյա պատերազմին նվիրված ֆոտոցուցահանդես

 

26 սեպտեմբերի, 11.00, ք. Գավառ, Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունքի մարզային գրադարան

Կներկայացվի «Հայրավանքի ու Նորատուսի ավանդազրույցները» գիրքը:

 

25 սեպտեմբերի, 15.00, Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, ցուցահանդես, շնորհանդես

«1912 թ.Հովսեփ Օրբելու հնագիտական ուղևորությունը Աղթամարի կղզի և Սուրբ Խաչ եկեղեցու ուսումնասիրությունը»:

 

Միջոցառումների ամբողջական ցանկն այստեղ

Art 365

24.09.2021

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.