• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հովհաննես Շիրազի գրական անվան մասին [ինչո՞ւ Շիրազ]

Հովհաննես Շիրազի գրական անվան մասին [ինչո՞ւ Շիրազ]

Գրողների գրական կեղծանուններն ունեն իրենց ստեղծման ուշագրավ պատմությունները։ Պատմում են, որ «Տժվժիկ» հայտնի ստեղծագործության  հեղինակ Ատրպետն է  գրական անվան որոնումների մեջ գտնվող Հովհաննես Կարապետյանին մկրտել Շիրազ  անվամբ: Ժամանակակիցները հիշում են, որ Ատրպետը կարդալով երիտասարդ բանաստեղծի գործերը՝ ասել է.

«Տղու բանաստեղծությունները թարմ են ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»:

 

 Շիրազը՝ քաղաք է Պարսկաստանում, որն հայտնի է իր վարդերով ու գինով։

 

Իր գրական անվան ծագումը շիրակցի Հովհաննես Շիրազը հետագայում մեկնաբանել է այլ կերպ․

 

«Իսկ թե ինչու իմ անունը Շիրակ չէ, այլ Շիրազ է, դա, կարծում եմ, համազգային հարց չէ: Իմ անունը գրող Ատրպետն է կնքել ու նշանակում է Շիր՝ առյուծ, ազ՝ առյուծի բերան: Նա ինձ այդպես կնքեց շատ վաղուց, երբ կարդաց իմ «Սիամանթո և Խջեզարե» պոեմի ձեռագիրը և ասաց. «Սերը ահա այսպես պիտի գրեն. առյուծի բերանով լացած վիշտ է՝ առյուծի բերանով, սոխակի լեզվով: Ահա իմ անվան ծագումը: Բարևներով՝ Հովհաննես Առյուծաբերան»:

 

shushan karapetyan

04.05.2023

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.