• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ «Մոնա Լիզայի» գողության մեջ մեղադրվեցին Ապոլիները և Պիկասոն

Ինչո՞ւ «Մոնա Լիզայի» գողության մեջ մեղադրվեցին Ապոլիները և Պիկասոն

1911 թ. սեպտեմբերի 7-ին Փարիզում ձերբակալվում է  ֆրանսիացի բանաստեղծ, ֆուտուրիստ Գիյոմ Ապոլիները. մեղադրանքը՝  աշխարհի ամենահայտնի  կտավի՝ «Մոնա Լիզայի» առևանգումն էր: Նույն օրը, նույն հարցով հարցաքննության է հրավիրվում բանաստեղծի մտերիմ ընկեր, աշխարհահռչակ գեղանկարիչ Պաբլո Պիկասոն:

Լեոնարդո Դա Վինչի «Մոնա Լիզա» կամ «Ջոկոնդա» կտավը գեղանկարչության պատմության ամենախորհրդավոր ստեղծագործություններից է: Ստեղծումից ՝ 1503-1505 թթ. հետո մինչ օրս քննարկվում են նկարում պատկերված կնոջ ինքնությունը՝ սեռը, տարիքը, նկարի դետալները, Դա Վինչիի վարպետությունը, ի վերջո նաև հերոսուհու խորհրդավոր ժպիտը: Այս և շատ այլ առանձնահատկությունների շնորհիվ այս նկարը մշտապես արվեստասերների, նաև հանցագործների,  ուշադրության կենտրոնում է եղել:

Նկարը գողանալու փորձեր շատ են եղել սակայն ամենից հայտնին ու հաջողվածը  1911 թ. օգոստոսի 21-ի է տեղի ունենում: Փարիզյան Լուվրի աշխատակից՝ իտալացի նկարիչ-ձևավորող, Վինչենցո Պերուջան, որը ըստ որոշ տվյալների այդ ժամանակ թանգարանում պահակ էր աշխատում, թանգարանի փակվելուց հետո մնում է ներսում, թաքնվում պահարաններից մեկի մեջ: Առավոտյան մինչ թանգարանի բացվելը առանձնացնում նկարը շրջանակից, թաքցնում այն թիկնոցի տակ ու խուսափելով պահակների ուշադրությունից՝ նկարը դուրս բերում Լուվրից: 

Նկարը  տանում Իտալիա: Թեև մինչև վերջ էլ չեն պարզվում արարքի շարժառիթները, սակայն ենթադրվում է, որ Պերուջան ցանկացել է գլուխգործոցը պատմական հայրենիք վերադարձնել: Սակայն ի՞նչ կարող ես անել աշխարհի ամենահայտնի նկարի հետ: Նկարը երկու տարի պահելուց հետո, Պերուջան 1913-ին այն տանում է Ֆլորենցիա, կապ հաստատում  արվեստի գործերի վաճառքով զբաղվող՝ Ալֆրեդո Ջերիի հետ, վերջինս էլ այս մասին պատմում է Ուֆիցիի պատկերասրահի տնօրեն՝ Ջովանի Պոջիին: Առևանգիչը ձերբակալվում է: 

Պերուջան դատապարտվում է ընդամենը 1 տարի և 15 օր ազատազրկման, սակայն բանտում անցկացնում այս ժամկետի կեսը: Նկարը մի որոշ ժամանկ մնում է Ուֆիցիի թանգարանում, ապա ցուցադրվում իտալական այլ թանգրաաններում ևս:

Իր կալլիգրամներով՝  պատկեր-բանաստեղծություններով հայտնի Գիյոմ Ապոլիները և Պաբլո Պիկասոն իրականում որոշ առնչություններ ունեին Լուվրում կատարված այլ գողությունների հետ. Ապոլիների մտերիմ, նրա հետ նույն տանն ապրող Ժերի Պիեռը, տևական ժամանակ գողություններ էր անում Լուվրից: Հիմնականում գողանում էր հին փոքրիկ արձանիկներ ու դիմակներ, ապա դրանք վաճառում Պաբլո Պիկասոյին: Երբ տարածվում է «Մոնա Լիզայի» գողության լուրը Ապոլիներն ու Պիկասոն խուճապի մեջ են ընկնում, հասկանալով, որ կարող են մեղադրվել իրենց չգործած հանցանքի համար: Թերթերից մեկում հոդված է լույս տեսնում, որտեղ անանուն աղբյուրներից հայտնում էին, որ ավելի վաղ երկու արձանիկ է վաճառվել մի նկարչի: Ապոլիները ընկերոջը ճանապարհում է երկրից, իսկ Պիկասոն գողացված արձանիկները՝ երկու ճամպրուկով,  փորձում է Սենա գետը գցել: Սակայն այդպես էլ չի կարողանում դա անել: Հարցաքնությունից խուզարկությունից հետո, արձանիկները վերադարձվում են Լուվր: Գիյոմ Ապոլիները  5 օր է անցկացնում բանտում, ապա ազատ արձակվում հանցակազմի բացակայության պատճառով:

Նկարի առևանգումը, դրա շուրջ առաջացած մեծ աղմուկը, հետաքննության ընթացքը,  իսկապես աշխարհահռչակ են դարձնում այս գլուխգործոցը, ինչ-որ չափով նպաստում նաև Ապոլիների ու Պիկասոյի ճանաչմանն ու հռչակին:

Art 365

07.09.2022

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.