• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ դիտել «Քոչվորների երկիրը» ֆիլմը

Ինչո՞ւ դիտել «Քոչվորների երկիրը» ֆիլմը

Ժամանակի շունչը

 

Առաջին հայացքից սուր սոցիալական դրամա՝ գլոբալիզացիայի, ԱՄՆ-ում մեծ կորպորացիաների վերջնական հաղթանակի, գործազրկության մասին: Սա թերևս որպես արտաքին, վավերագրական շերտ ու տիրող աշխարհակարգի դեմ բողոքի արտահայտություն: Այս հայացքով հասկանալի է նաև ֆիլմի կարգախոսը՝ «Դիմակայել Ամերիկայում 21-րդ դարում»:

 

 

Մարդը

 

Բայց խորքում, իհարկե, մարդն է միայնակ՝ իր դժվար ճակատագրի հետ առերեսված, կորուստների ցավն ատամների մեջ սեղմած, պայքարող, բայց նաև փախչող, անվերջ փախչող...

 

 

Գնահատականը

 

Համաշխարհային կինոյի ծագող աստղ Խլոյա Չժաոյի «Քոչվորների երկիր» դրաման 2020 թվականի լավագույն ֆիլմերից է: Այն արդեն հասցրել է երկու մրցանակ ստանալ Վենետիկյան կինոփառատոնում, որոնցից մեկը գլխավոր՝ «Ոսկե առյուծն է»: Ռեժիսորն արժանացել է նաև «Ոսկե Գլոբուսի»՝ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում և ներկայացվել «Օսկարի»՝ երեք անվանակարգում:

 

Կինոլեզուն

Կինոսերներն իհարկե կգնահատեն զուսպ, առանց ավելորդ զարդարանքների պատկերաշարը, նվազագույնի հասցված խոսքը, տեսախցիկի հետաքրքիր աշխատանքը, ինքնատիպ մոնտաժն ու այս ամենի արդյունքում ստեղծված յուրահատուկ մթնոլորտը, ավելի ճիշտ տրամադրությունը: Այն թույլ է տալիս «շատ մոտ լինել» հերոսուհուն, այն դեպքում երբ հերոսուհին ոչ մեկին չի ուզում իր աշխարհ թողնել, կարծես փախչում է նաև տեսախցիկից, բայց իհարկե միշտ կենտրոնում է:

 

Կենտրոնում

 

Ֆրենսիս Մակ Դորմանդի վերջին տարիների յուրաքանչյուր երևում կինոյում դառնում է նշանավոր: Խիստ, ներփակված, արտաքուստ դաժան, բայց դժբախտ, սակայն պայքարող կնոջ կերպարը դերասանուհին լավագույնս է մարմնավորում: Դերի մեջ մտնելու մեծ վարպետության շնորհիվ նրա մարմնավորած կերպարները դառնում են հոգեբանորեն համոզիչ, ազդեցիկ: Բայց գլխավոր գաղտնիքը ՝ դերասանուհու տիպի ու համապատասխան ընտրված հերոսուհիների մեջ արտաքին խստության, կենցաղայնության, միապաղաղության ու աստիճանաբար բացվող գեղեցկության ու լույսի համադրումն է:  Սա է, որ անասելի հմայիչ ու համակրելի է դարձնում  Ֆրենսիս Մակ Դորմանդի մարմնավորած կերպարներին, իսկ դիտողին հաճույք պատճառում ներքինի ու արտաքինի հակադրության արվեստի հավերժական թեմայի վերարծարծմամբ:

 

 

Գաղափարը

Տուն չունենալն ու անընդհատ փախչելը գրականության մեջ ու կինոյում նաև խորհրդանշում են ոտքերի տակ ամուր հող չզգալը: Ամուր հողը՝ ընտանիքն է, կնոջ համար՝ ամուսինը, երեխաների համար՝ ծնողը, ժողովրդի համար՝ երկիրն ու պետությունը:  Հողի թուլությունը, ոտքերի տակից փախչելն ինչպես «Սասնա ծռեր» էպոսում է, հանգեցնում է մարդու առանձնացմանը, փախուստին ու ի վերջո ներփակմանը՝ «Ագռավաքար» մտնելուն: Սակայն ֆիլմում, այդուհանդերձ, հերոսները գնալու տեղ ունեն, օգնում են միմյանց, ունենց իրենց հանրությունը: Այսինքն՝ «Ագռավաքարը» դեռ կսպասի, քանի մարդը հոգ է տանում մարդու մասին:

 

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Art 365

26.03.2021

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.