• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
«Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» 22-րդ կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկում է և մինչ հուլիսի 20-ը կշարունակվի արդեն 22-րդ «Ոսկե ծիրանը»։ Երևանյան միջազգային կինոփառատոնն այս տարի կբացվի  Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմով՝  Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» կինոնկարով։ 

Փառատոնի մրցութային երեք ծրագրերում՝  «Միջազգային մրցույթ», «Տարածաշրջանային համայնապատկեր», «Կորիզ»։

ու արտամրցութային տարբեր ծրագրերում կներկայացվեն կինոտարվա լավագուն ֆիլմերը։

Միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր  Աբդերահման Սիսակոն։ Այս ծրագրի շրջանակում կարող ենք դիտել ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, որոնց մի մասը արդեն ցուցադրվել է Կաննի, Բեռլին, Վենետիկի  կինոփառատոններում։ 

Այս տարի ի թիվս կինոաշխարհի այլ հայտնի ներկայացուցիչների, կինոփառատոնի պատվավոր հյուրը և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է՝  իրանցի ռեժիսոր Ամիր Նադերին։ Կլինի նաև նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

Նաև կլինեն Հայաստանում արտերկրա տարբեր դեսպանությունների հետ համագործակցությամբ կազմված ծրագրեր ու պրեմիերաներ։ Ֆրանսիական կինոյի օրվա ծրագրում  կկայանա ռեժիսոր Անն-Սոֆի Բայիի «Իմ ամեն ինչ» ֆիլմի պրեմիերան։ Ֆրանսիական կինոյի երկրպագուները կարող են դիտել նաև  Լյուսիլ Հաջիհալիլովիչի «Սառցե աշտարակը», Օլիվեր Լաշի Կոռոյի «Սիրատ», Սեփիդե Ֆարսիի «Սիրտդ ձեռքդ առ ու քայլիր», Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» և  այլ ֆիլմեր։ 

Երևանում Գյոթե ինստիտուտի հետ կազմված գերմանական կինոյի ծրագրում կցուցադրվեն Քրիստիան Փեցոլդի «Հայելիներ համար 3», Բասսամ Մորտադայի «Աբո Զաաբալ 89», Սերգեյ Լոզնիցայի «Երկու դատախազ», Կատյա Ֆեդուլովայի «Գոռ․ փախստական Լեռնային Ղարաբաղից» ֆիլմերը։ 

 Բելգիայի  դեսպանության աջակցությամբ կցուցադրվեն Ժան-Պիեռ և Լյուկ Դարդենների «Երիտասարդ մայրեր» և Սոֆի Մյուզելի, Գերեն վան դե Ֆորսթի «Աշխարհի եզրին» ֆիլմերը:

«Ծուռ ծիրան» ծրագրի շրջանակում կներկայացվեն այլ ծրագրերում չընդգրկվող, «չդասակարգված» ֆիլմեր։

«Հայկական համայնապատկերում» և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ծրագրերում կարող ենք դիտել հայկական կինոյի վերջին տարիների ձեռքբերումները։ 

Կլինեն վարպետության դաս-հանդիպումներ կինոգործիչների համար ու բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնց միջոցով կարող ենք զգալ համաշխարհային կինոյի շունչը Երևանում։

Կինոփառատոնի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Art 365

13.07.2025

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.