• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ո՞ւր գնալ և ի՞նչ դիտել Թանգարանային գիշերը

Ո՞ւր գնալ և ի՞նչ դիտել Թանգարանային գիշերը

2025 թվականի մայիսի 17-ը այս տարվա հենց այն շաբաթ օրն է, երբ երբ թանգարաններում տարբեր միջոցառումներ են անցկացվում և երեկոյան մուտքն անվճար է լինում։ Թանգարանների միջազգային օրվա միջոցառումներն այս տարի անցկացվում են «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրով։ Ավանդական դարձած Թանգարանային գիշեր միջոցառմանը թանգարանները հետաքրքիր ծրագրեր ու անակնկալներ են պատրաստում այցելուների համար, հնարավորություն տալով նրանց ոչ միայն ծանոթանալու ուշագրավ ցուցադրություններին, մասնակցելու ինտերակտիվ ծրագրերի, այլև զգալու  թանգարանային յուրահատուկ մթնոլորտն ու մուտք գործելու թանգարանի խորհրդավոր աշխարհը։ Art365-ը նույնպես անհամբերությամբ սպասում է այս յուրահատուկ երեկոյին և ընտրել է երևանյան ու մարզային գրական թանգարանների մի շարք ուշագրավ միջոցառումներ, որոնց այցելությունը պարտադիր է։

 

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան

 

Բացի մշտական ու ժամանակավոր ցուցադրություննեից, Մատենադարանում թանգարանային գիշերը նոր ցուցադրություն է սպասվում՝«Գիտության և հավատի միջև․ Տան սուրբը» խորագրով՝ նվիրված մարդկանց տներում պահվող ընտանեկան սուրբ մատյաններին։ Ցուցադրությունը կբացվի ժամը 21.00-ին։ Իսկ մինչ այդ խորհուրդ ենք տալիս այցելել «Մատենադարանի ձեռագրերի վերականգնման գաղտնիքները» խորագրով դասախոսությանը։ Բանախոսներ՝ Մատենադարանի ավագ վերականգնողներ՝ Արթուր Պետրոսյան և Արտավազդ Այվազյան

 

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

 

Հայ մեծ գրողի ու լուսավորչի Քանաքեռում գտնվող թանգարանում ի թիվս այլ ուշագրավ միջոցառումների, ժամը 18-20.00 սպասվում է 19-րդ դարի պարահանդեսային ներկայացում Երևանի պետական կոնսերվատորիայի հետ համատեղ։ Նաև զուգահեռաբար կներկայացվեն արվեստին նվիրված դրվագներ՝ Խաչատուր Աբովյանի «Դորպատյան օրագրերից»։

 

Պարույր Սևակի տուն-թանգարան

 

Արարատի մարզի Զանգակատուն գյուղում գտնվող Պ․ Սևակի տուն-թանգարանում սպասվում են նկարչական ցուցադություն՝ «Պ․ Սևակի տան գունավոր արձագանքները» խորագրով և «Սևակի պոեզիան կենդանի ձայնով» երաժշտական միջոցառում։

 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

 

Վարպետի երևանյան թանգարանում թանգարանների միջազգային օրը, ժամը 17.00-ին տեղի կունենա գրական հատվածի նոր ցուցադրության բացումը։

 
Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

 

Գրականության և արվեստի թանգարանում ի թիվս այլ միջոցառումների կներկայացվեն Վահան Տերյանի ուսանողության շրջանի վավերագրեր։ 

 

 

 

 

 

Art 365

16.05.2025

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.