• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ինչո՞ւ եղնիկը դարձավ Ջերմուկի խորհրդանիշը

Ինչո՞ւ եղնիկը դարձավ Ջերմուկի խորհրդանիշը

Թվում էր, որ կազդուրիչ աղբյուրներով ու բուժական նշանակությամբ ջրերով հայտնի Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի խորհրդանիշ կարող էր լինել աղբյուրը, գեյզերը կամ ջրի ու չքնաղ բնության հետ կապված մեկ այլ բան, սակայն տասնամյակներ շարունակ քաղաքի գրեթե բոլոր անկյուններից տեսանելի  է սարի գագաթին կանգնած եղնիկը։

Սլացիկ, կարծես թե թռիչքի պատրաստ եղնիկն իրականում շատ ուղղակի կապ ունի Ջերմուկի կազդուրիչ ջրերի հետ։ Ըստ տարբեր սյուժեներով պատմվող ավանդության, որսորդի նետից վիրավոր եղնիկը հասնում է Ջերմուկի  աղբյուրներից մեկին, ապա ջուրը մտնելուց հետո հրաշքով կազդուրվում։ Դրանցի հետո Ջերմուկի բուժական աղբյուրների հռչակը տարածվում է ժողովրդի մեջ և ի պատիվ այս բացահայտումն արած եղնիկի, նա դառնում է քաղաքի խորհրդանիշ։ Այս ավանդությունն իր բանաստեղծական արտահայտությունն է գտել նաև Գևորգ Էմինի՝ Ջերմուկի ձորը  գործում․

 

Ջերմուկի ձորը

 

Ժայռի գլխից եղնիկն ընկավ,
Եվ մեռնելիս, վերջին անգամ,
Դունչը մեկնեց ջրին ձորի։

Հրաշք էր ջուրը, անմահական,
Եվ… հարություն առած հանկարծ,
Ընդոստ ոտքի ելավ նորից։

Ելավ, ժայռին ցատկեց թեթև,
Եվ, երբ ուզեց նայել ետև,
Որ աղբյուրը տեսնի կրկին։

Ձորի տեսքից այս աննման
Քարացավ… ու մինչև հիմա,
Դեռ կանգնած է ժայռի գլխին…

    

Բանաստեղծն այստեղ զորավոր ու հարություն տվող ջրերի հետ միասին ընդգծում է նաև Ջերմուկի բնության գեղեցկությունը, որը մի պահի մեջ, բայց հավերժորեն քարացնում է եղնիկին։

Ավանդության եղնիկն իր երկրորդ կյանքը՝ մետաղի մեջ ստանում է 1972 թվականին։ Այդ եղնիկը 52 տարի ջերմուկցիների,  քաղաքի առողջարանների այցելուների ու հյուրերի սիրելին է դառնում։

2024 թվականին այս՝ իսկապես լեգենդար եղնիկին փոխարինում է նրա նոր, ավելի ժամանակակից տարբերակը։

Այս եղնիկին քաղաքին է նվիրել  Վահագն Արսենյանը։ Միաժամանակ վերանորոգվել է դեպի արձան տանող ճանապարհն ու հիմնվել է դիտահրապարակ։

Իսկ հին ու հարազատ առաջին եղնիկը, ինչպես խոստացել են կտեղադրվի քաղաքի մեկ այլ վայրում։

 

Արձանի մասին տեղեկատվությունը տրամադրել է

Ջերմուկի պատմության ուսումնասիրող ՝ Մակեդոն Ալեքսանյանը

Art 365

03.05.2026

Ինչո՞ւ

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.