• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Փրկչի ամենահին նկարը,  Վ․Սուրենյանցն ու բանաստեղծ Ալ․Ծատուրյանը

Փրկչի ամենահին նկարը, Վ․Սուրենյանցն ու բանաստեղծ Ալ․Ծատուրյանը

Փրկչի կենդանագիր պատկերը՝ անձեռակերտ Դաստառակն է, որն ըստ եկեղեցական ավանդության Եդեսիա քաղաքի Աբգար թագավորի նամակ-հրավերին ի պատասխան նրան է ուղարկում  Հիսուս Քրիստոս։

«Երանի նրան, ով ինձ հավատում է, թեպետ տեսած չլինի, որովհետև իմ մասին այսպես է գրված, թե որոնք ինձ տեսնում են, ինձ չեն հավատա, իսկ որոնք չեն տեսնում, կհավատան և կյանք կգտնեն:

Իսկ որ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ նրա մոտ, որ ինձ ուղարկեց, և երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկե և կյանք շնորհե քեզ և քեզ հետ եղողներին։

Այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակ Անանը և նրա հետ Փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչև այսօր գտնվում է Եդեսացիների քաղաքում»,-կարդում ենք Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ։

 

Այս սրբազան մասունքը, որը կտորի վրա Փրկչի դեմքի դրոշմված պատկերն է, բժշկում է Աբգարի հիվանությունը։

 

Այդ պատկերն ըստ էության Հիսուս Քրիստոսի ամենահին նկարն է։ Այս ավանդությունը իր գեղարվեստական արտահայտությունն է գտել գեղանկարչության մեջ։ Մասնավորապես Վարդգես Սուրենյանցն իր՝ Փրկչի պատկերների շարքում ստեղծել է նաև «Քրիստոսի գլուխը․ դաստառակ» հայտնի նկարը։ Նկարը ստեղծվել է 1900 թ․։ Շուրջ երկու տասնամյակ այն մասնավոր հավաքածուում է եղել, ապա գնվել է Ազգային պատկերասրահի կողմից՝ 1928 թ․։

Պատկերն անչափ տպավորիչ է իր պարզությամբ, ռեալիստական գծերով, բայց միաժամանակ Վ․ Սուրենյանցի վրձնին բնորոշ խորհրդավոր մթնոլորտով։  Փրկչի դեմքը կարծես դուրս է գալիս նկարից ու նայում ուղիղ դիտողին, ավելի ճիշտ ներթափանցում նրա հոգու խորքը։

 

Ուշագրավ է, որ կա վարկած, ըստ որի այս պատկերը ստեղծելիս նկարչի բնորդը եղել է նրա ընկեր՝ հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանը։ 

 

Հայ մտավորականներ․ նստած են ձախից աջ՝ Վ․ Սուրենյանց, Ալ․ Սպենդիարյան, Ալ․ Ծատուրյան, Ս․Բաբիյան, Յալթա, 1910:

Art 365

17.07.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.