• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Սարգիս Խաչատուրյան․ 7 փաստ, 7 նկար

Սարգիս Խաչատուրյան․ 7 փաստ, 7 նկար

Հայ նշանավոր նկարիչ Սարգիս Խաչատուրյանը (1886 - 1947) ծնվել է Մալաթիա քաղաքում(Թուրքիա) 1886 թ․ օգոստոսի 9-ին։ Սովորել է Կարինի Սանասարյան Վարժարանում։

Տաճկահայ ամուսիններ, 1916

Ցեղասպանությունից փրկվելով հաստատվել է Թիֆլիսում, որտեղ էլ շփվել է Հովհաննես Թումանյանի ու Զորավար Անդրանիկի հետ։ Հայտնի է նրա՝ Զորավար Անդրանիկի դիմանկարը։

Տղամարդու դիմանկար, Անդրանիկ, 1917

 

Սարգիս Խաչատուրյանը Խորհրդային Հայաստանի առաջին փոստանիշների հեղինակն է։

Բամբակահավաք(Արարատ լեռը) 

 

Սարգիս Խաչատուրյանը 1924 թ․ Վիեննայում հրատարակել է «Արմենիա» ալբոմը։ Եղել է իտալական ինտերնացիոնալ արվեստագետների և Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, «Անի» հայ արվեստագետների ընկերության հիմնադիր անդամներից և քարտուղարը։ 

Հայուհիներ

 

1930-ական թթ․ Իրանի կառավարության հրավերով մասնակցում է Սպահանի Սեֆյան շրջանի որմնանկարների վերակնագնմանը, կատարում է պատճենահանումներ։ Դրանք հետագայում  ցուցադրում է Փարիզում և Եվրոպայի այլ քաղաքներում։

Մայրը

 

Պատճենահանել է նաև Հնդկաստանի և Ցեյլոնի 6-12-րդ դդ․ վիմափոր տաճարների անմատչելի որմնանկարները, որոնք 1942 թ․ ցուցադրվել են Լուվրում և ԱՄՆ-ում։ Այդ նկարները 1971 թ․ ցուցադրվել են նաև Երևանում, որոնք նկարչի այրին նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին։

Ընդօրինակություն «Բոդհիսաթվա» որմնանկարի

 

Սարգիս Խաչատուրյանի  կինը՝ հայտնի նկարչուհի Վավա Խաչատուրյանն է։

 

Վավայի դիմանկարը

Art 365

09.08.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.