• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Որտե՞ղ անցկացնել ամառային հանգիստը. խորհուրդ են տալիս հայ նկարիչները

Որտե՞ղ անցկացնել ամառային հանգիստը. խորհուրդ են տալիս հայ նկարիչները

      Սկսվեց ամռան երկրորդ ամիսը և շատերը մտածում են ինչպես կազմակերպել ամառային հանգիստը: Եվ քանի որ տարբեր պատճառներով արտասահման գնալը բավական բարդ է, շատ-շատերը նախընտրում են հանգիստն անցկացնել Հայաստանի  գեղատեսիլ բնության անկյուններում: Մեր երկրի բնությունը՝ լեռներ, լճեր, գետեր, ձորեր ու կիրճեր, անտառներ, ամառային հանգիստը կազմակերպելու լայն հնարավորություններ է տալիս: Հայաստանի գեղեցիկ վայրերը, որտեղ մենք եղել ենք, վայրեր, որոնց մասին մենք չգիտենք, բայց անպայման պետք է լինել, իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել հայ նկարիչների ստեղծագործություններում: Իհարկե,  հայկական գեղանկարչության մեջ մեծ հաճախականությամբ ներկայացվում են հատկապես մեր գեղեցիկ լեռներն ու Սևանա լիճը: Այս թեմային մեր առաջին անդրադարձում ներկայացնում ենք մեր նկարիչների Սևանա լճի ու լեռնային բնապատկերների երկու շարք.

 

Ծփում է Սևանը

 

     Հայաստանյան հանգստի ամենանախընտրելի տարբերակը այցելությունն է Սևան: Հայաստանի ամենամեծ լիճը կամ «ծովը» թեև բավական անկանխատեսելի եղանակ ունի, սակայն ամառային հանգստի ամենալավ տարբերակներից է: Հայ նկարիչներից շատերն իրենց հանգիստն անցկացրել են Սևանում և պատկերել կապուտաչյա գեղեցկուհուն իրենց գեղանկարներում:

 

Մարտիրոս Սարյան, Սևան, Զաղալու գյուղը, 1923

 

Եղիշե Թադևոսյան, Նավահանգիստ, Սևան, 1934

 

Գևորգ Բաշինջաղյան, Սևան.ամպամած օր

 

Գաբրիել Գյուրջյան, Սևան, 1979

 

Փանոս Թերլեմեզյան, Սևան, 1917

 

 

Սարերի հովին մեռնեմ

 

Հայաստանն, իհարկե, առավելապես լեռնային երկիր է և հանգստի նախընտրելի վայրեր են  լեռնային շրջաններն իրենց մաքուր և սուր օդով, զովությամբ և գեղեցիկ տեսարաններով: Հայ նկարիչների գործերում մեր լեռները ներկայանում են իրենց ներշնչող գեղեցկությամբ ու վեհությամբ: 

 

Հենրիկ Սիրավյան, Զանգեզուրի լեռներ, 1969

 

Փանոս Թերլեմեզյան, Լեռներ, Ձորագետ, 1930

 

 

Մհեր Աբեղյան, Ծաղկունյաց լեռներ, Զովունի, 1961

 

  Արա Բեքարյան, Արտին լեռը, 1970-ականներ

 

Մարիամ Ասլամազյան, Լոռվա սարեր, 1952

 

 

Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով չեք կարող Սևան կամ լեռնային վայրեր գնալ, կարող եք այցելել Հայաստանի ազգային պատկերասրահ և դիտել այս հիասքանչ վայրերը պատկերող մեր նկարիչների՝ հոդվածում ներկայացված և շատ այլ աշխատանքներ: Շարունակելի...

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Պատկերների աղբյուրը՝ www.gallery.am

Art 365

01.07.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.