• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
[Նոբելյան գրականություն] Կազուո Իշիգուրոյի 3 վեպ, որ կա հայերեն թարգմանությամբ

[Նոբելյան գրականություն] Կազուո Իշիգուրոյի 3 վեպ, որ կա հայերեն թարգմանությամբ

Կազուո Իշիգուրոն ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող է, որը 2017 թվականի Գրականության Նոբելյան մրցանակ ստացավ։ Նրա վեպերը թարգմանվել են տարբեր լեզուներով, դարձել բեսթսելերներ և գրավել ընթերցողների սրտերը։

Այս հոդվածով ձեզ ենք ներկայացնում Կազուո Իշիգուրոյի այն վեպերը, որոնք կան հայերեն թարգմանությամբ։

 

1. Օրվա մնացորդը

Թարգմանությունն անգլերենից` Ռուզաննա Սուքիասյանի

 

 Մինչ ծերացող ծառայապետ Ստիվընսը իր նոր տիրոջ հորդորով ճամփորդում է Անգլիայի արևմուտքով՝ առաջին անգամ համարձակություն ունենալով լքելու Դարլինգթըն Հոլը, նրա օրագրային վերհուշերն ընթերցողին տեղափոխում են անցյալ՝ ժամանակի մեծ իրադարձությունների կիզակետում հայտնված ծառայապետի երիտասարդ տարիները: Իշիգուրոն նկարագրում է մարդկային փխրուն, անդառնալի կյանքը՝ լի կարոտով, կորուստներով ու բաց թողած հնարավորություններով:

 

 

2. Չթողնես ինձ երբեք

 

Թարգմանությունն անգլերենից` Արթուր Մեսրոպյանի

 

Քեթիի, Թոմիի և Ռութի աշխարհի սահմանները փխրուն են ու անորոշ: Դպրոցը, որտեղ նրանք ապրում են, կտրված է արտաքին աշխարհից, և մյուս ուսանողների հետ նրանք ստեղծում են իրենց պատկերացումների աշխարհն ու փորձում գտնել այդ աշխարհում իրենց ապագա դերը, ինչը իրականում վաղուց նախասահմանված է եղել, անգամ մինչև իրենց ծնունդը: Ճակատագիրը գոնե փոքր–ինչ փոխելու, անխուսափելին մի փոքր էլ հետաձգելու համար նրանք մի ամբողջ տեսություն են մտածում և փորձում այն կյանքի կոչել՝ միմյանցից կառչելով, մեկը մյուսին երբեք բաց չթողնելով:

 

3. Երբ մենք որբ էինք

 

Թարգմանությունն անգլերենից` Արթուր Մեսրոպյանի

 

Անգլիացի ճանաչված  դետեկտիվ Քրիստոֆեր Բենքսը մանկությունն անց է կացրել Շանհայում, սակայն ծնողների՝ կասկածելի հանգամանքներում անհետանալուց հետո վերադարձել է հայրենիք։ Քրիստոֆերը միշտ երազել է բացահայտել ծնողների անհետացման առեղծվածը։ Վերջապես նա հնարավորություն ունի իրականացնելու իր վաղեմի երազանքը՝ ուղևորությունը  Շանհայ, որտեղ նրան սպասում են անսպասելի բացահայտումներ:

 

 

 

shushan karapetyan

28.02.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.