Չկա առավել ծանր բան, քան կարեկցանքը։ Նույնիսկ սեփական ցավն այնքան ծանր չէ, որքան օտարի հետ կիսած, օտարի համար, օտարի փոխարեն զգացած ցավը, որ մեր երևակայությունը բազմապատկում, երկարաձգում է հարյուրավոր արձագանքներով։
Կյանքում լինում են իրադրություններ, երբ մարդ դատապարտված է թատրոն խաղալու:
Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել։ Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու։ Ասես դերասանը բեմ բարձրանա միանգամից՝ առանց փորձելու։ Իսկ ի՞նչ արժեք ունի կյանքը, եթե կյանքի առաջին փորձն արդեն իսկ կյանքն է։
Մի անգամը հաշիվ չէ, մի անգամը ոչ մի անգամ է։ Ընդամենը մի կյանք ապրելը նման է առհասարակ չապրելու։
Մեկին սիրել կարեկցանքից դրդված՝ նշանակում է իրականում չսիրել։
Մարդը երբեք չգիտի՝ ինչ ուզի, որովհետև նրան միայն մի կյանք է տրված, և նա չի կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, ո՛չ էլ իր սխալներն ուղղել հետագա կյանքերում։
Փոխաբերությունները վտանգավոր բան են։ Փոխաբերությունների հետ հանաք չեն անում։ Սերը կարող է ծնվել ընդամենը մի փոխաբերությունից։
Ծայրահեղությունները գծում են այն սահմանը, որից անդին կյանքն ավարտվում է, ծայրահեղության կիրքն ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ արվեստում, մահվան ծպտված տենչանք է:
Մենք նախապես երազում ենք մեր սիրելիների մահը:
Հավերժ վերադարձը խորհրդավոր գաղափար է, որով Նիցշեն շատ փիլիսոփաների նեղը գցեց․ մտածել, որ մի օր այն ամենը, ինչ մի անգամ ապրել ենք, կկրկնվի, և որ նույնիսկ այդ կրկնությունն անվերջորեն կկրկնվի։
Հենց մեր լավ դաստիարակությունն է երբեմն դառնում ոստիկանության դաշնակիցը: Մեզ չեն սովորեցրել ստել: «Ասա՛ ճշմարտությունը» հրամայականը, որ մայրիկն ու հայրիկն են մտցրել մեր գլուխ, մեզ ստիպում է բնազդաբար ամաչել ստելուց նույնիսկ այն դեպքում, երբ կանգնած են մեզ հարցաքննող ոստիկանի առջև: Մեզ համար ավելի հեշտ է վիճել նրա հետ, հայհոյել (մի բան, որ լրիվ անիմաստ է), քան ուղղակի ստել(միակ բանը, որ իրականում արժի անել):
Այն, ինչը ընտրության արդյունք չէ, չի կարելի ո՛չ արժանիք, ո՛չ էլ ձախողում համարել:
Որպեսզի սերը դառնա անմոռանալի, առաջին իսկ ակնթարթից պատահականությունները պետք է գան-հավաքվեն՝ ինչպես թռչունները Սուրբ Ֆրանցիսկոսի ուսերին։
Եթե մեր կյանքի յուրաքանչյուր ակնթարթը պիտի կրկնվի անթիվ անգամներ, ապա մենք մեխված ենք հավերժությանը, ինչպես Հիսուսը՝ խաչին։
Մի ժամանակ մարդկային էակը երկսեռ էր, Աստված վերջինիս բաժանեց երկու կեսերի, որոնք այդ օրից դեգերում են աշխարհով մեկ և փնտրում իրար: Սերև մեր այդ կորուսյալ կեսի տենչանքն է:
Կյանքի գերագույն արժեքը մայրությունն է, մայրությունը մեծ զոհաբերություն է։ Եթե մայրությունն ինքնին Զոհաբերությունն է, դուստր լինելն ուրեմն այն Սխալն է, որը երբեք ոչնչով չես կարող քավել։
Ծանրությունը, անհրաժեշտությունը և արժեքը երեք փոխկապակցված հասկացություններ են․ լուրջ է միայն այն, ինչ անհրաժեշտ է, արժեք ունի միայն այն, ինչ ծանր է։
Աշխարհում ոչ ոք չի ծնվում հատուկ առաքելությամբ: Եվ ի՜նչ թեթևություն է, երբ նկատում ես, որ ազատ ես, որ ոչ մի առաքելություն չունես:
Մարդը երբեք չգիտի ինչ ուզի, որովհետև նրան մի կյանք է տրված, և նա չի կարող ո՛չ համեմատել այն նախկին կյանքերի հետ, ո՛չ էլ սխալներն ուղղել հետագա կյանքերում: Երբեք չես իմանա՝ որն է ճիշտ որոշումը, որովհետև երբեք չես կարող համեմատել: Կյանքում ամեն ինչ ապրում ես միանգամից, առաջին անգամ և առանց նախապատրաստվելու: