• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մատենադարանի լուսանկարչական գանձարանի հայտնությունը

Մատենադարանի լուսանկարչական գանձարանի հայտնությունը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հայտնի է որպես հայ ձեռագիր գրքի աշխարհում ամենամեծ պահոց-թանգարան-գիտահետազոտական կենտրոն, սակայն Մատենադարանում են պահվում նաև մեծաքանակ արխիվային փաստաթղթեր և հազվագյուտ լուսանկարներ։ Նոյեմբերի 25-ին Մատենադարանում բացվեց այդ բացառիկ լուսանկարներն առաջին անգամ ներկայացնող ցուցադրություն՝ «Մատենադարան․լուսանկարչական գանձարանի հայտնությունը» խորագրով։

Ցուցադրության  ներկայացված լուսանկարներն ունեն ազգագրական, պատմական, աղբյուրագիտական կարևոր նշանակություն։ Դրանց մեծ մասը՝ 67 ալբոմ Մատենադարան է հասել Էջմիածնից՝ Կաթողիկոսական արխիվի հետ միասին:

 

Բավական շատ նկարներ էլ գտնվել են անհատական արխիվներում:  Այստեղ կարող ենք տեսնել պատմական հուշարձանների, հասարակական, կրոնական, մշակութային գործիչների լուսանկարներ:

Պետրոս Ադամյան, 1888

 

Շուշի

Իսկ այս կադրերում Խրիմյան Հայրիկ կաթողիկոսն է Սուրբ Էջմիածնում ՝ ձի հեծնելիս։

Կրկին Էջմիածնում է արվել երիտասարդ Կոմիտասի այս բացառիկ լուսանկարը։ 

Այցելուները հնարավորություն ունեն ոչ միայն ծանոթանալու այս ուշագրավ լուսանկարներին, նաև տեսնելու լուսանկարչական հազվագյուտ սարքեր, հին ալբոմներ և լուսանկարչության պատմության հետ կապված այլ հազվագյուտ առարկաներ։

Ցուցադրության մեկ այլ անկյունում կարելի է լուսանկարվել հայկական տարազներով և այդպես վերջնականապես ընկղմվել 19-20-րդ դարերի լուսանկարչության աշխարհ։

Ցուցահանդեսին  ներկայացվեց  նաև այս ցուցադրության համադրող, Մատենադարանի գիտաշխատող Իվեթ Թաջարյանի «Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից (գիրք Ա)» պատկերագիրքը։

 

Լուսանկարների աղբյուրը՝  Լուսանկարների ընտրանի Մաշտոցի անվան Մատենադարանի հավաքածուներից (գիրք Ա), Երևան, Մատենադարանի հրատարակչություն, 2023:

Art 365

25.11.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.