• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Մայրական համբույրի քիմիական ուժը

Մայրական համբույրի քիմիական ուժը

Սա աշխարհում առաջին մագնիսո-ռեզոնանսային պատկերն է, որը ցույց է տալիս մոր և երեխայի կապը։ Այստեղ նյարդաբան Ռեբեկա Սաքսն է իր երկու ամսական որդու հետ։

Երեխայի ուղեղն ավելի հարթ և մուգ է երևում։ Դա այն պատճառով է, որ երեխայի գլխուղեղում զգալիորեն դեռ քիչ է սպիտակ նյութը։ Սպիտակ նյութը միելինից է բաղկացած, որը ճարպային հյուսվածք է, որն էլ իր հերթին պատասխանատու է մեր ուղեղում ինֆորմացիայի փոխանցման համար։

Համբույրները մեր ուղեղում առաջացնում են քիմիական ռեակցիա, ակտիվորեն արտադրում են օքսիտոցին հորմոն։ Օքսիտոցինը պարզ լեզվով հաճախ են անվանում սիրո հորմոն։ Այն մեր մեջ արթնացնում է կապվածության զգացողություն։

Համբույրները ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, արտադրում են նաև դոպամին, որն էլ մեզ ստիպում են լավ զգալ։ Դոպամինն էլ արտադրում է վազոպրեսին, որը կապում է մորն ու երեխային, ինչպես նաև՝ սիրահարներին։ Սա էլ արտադրում է սերոտոնին, որն էլ օգնում է կարգավորել մեր տրամադրությունը։

Դե ինչ, համբուրենք և համբուրվենք հաճախ ու թող մեր մեջ քիմիական ռեակցիաներ տեղի ունենան անխնա։

 

shushan karapetyan

08.03.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.