• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հոգևոր և ֆիզիկական բալանսի գաղտնիքները յոգայի աշխարհահռչակ ուսուցչից

Հոգևոր և ֆիզիկական բալանսի գաղտնիքները յոգայի աշխարհահռչակ ուսուցչից

 

Քեթի Սիլքոքսը յոգայի աշխարհահռչակ ուսուցիչ է, այուրվեդայի հետևորդ, յոգայի մասին ամսագրի հեղինակ: Նա ճանաչվել է Սան Ֆրանցիսկոյի յոգայի լավագույն ուսուցչուհիներից մեկը և ներառվել Origin ամսագրի «70 յոգեր, որոնք փոխել են աշխարհը» ցուցակում:

 

Նրա պատմությունը...

Մի օր Քեթին որոշեց թողել հաջողակ կարիերան և գտնել ինքն իրեն... Նա ճանապարհորդեց ամբողջ աշխարհով, այցելեց Տիբեթ և Գոայի լողափեր, զրուցեց Մարոկկոյում շամանների հետ և մեդիտացիա արեց Հյուսիսային Կալիֆորնիայում, շփվեց բազմաթիվ գուրուների և ուսուցիչների հետ: Եվ նա գտավ իրեն այուրվեդայի շնորհիվ...

Այսօր Քեթի Սիլքոքսը այուրվեդայի դասընթացներ է անցկացնում ամբողջ աշխարհում և տրամադրում անհատական ​​խորհրդատվություն: Նրա «Առողջ, հաջողակ, սեքսուալ» գրքում, որը բեսթսելեր է, բազմաթիվ ուղեցույցներ կգտնեք ֆիզիկական ու հոգևոր ներդաշնակության հասնելու համար, կծանոթանաք այուրվեդայի կանոններին և ինքներդ ձեզ սիրելու արվեստին:

 

Այսօր նրա գրքից առանձնացրել ենք այս հատվածը.

 

«Եկեք ուսումնասիրենք մեր նյութափոխանակությունը արագացնելու կամ գոնե հավասարակշռելու ուղիները:

Տեղեկատվական գերծանրաբեռնվածությունից խուսափելու համար սկզբում այս ցանկից ընտրեք 1-2 կետ և կիրառեք դրանք: Հենց այդ սկզբունքները սովորություն դառնան, որդեգրեք ևս մի քանիսը և շարունակեք կիրառել այս ցանկի յուրաքանչյուր խորհուրդ ձեր առողջությանն և հոգևոր բալանսին հասնելու համար:

 

 

  •  Առավոտյան արթնանալուց հետո մի բաժակ կիտրոնով տաք ջուր խմեք. միջին չափի բաժակի մեջ քամեք միջին չափի կիտրոնի ¼ մասը։

 

  • Փորձեք խուսափել հացից, խմորեղենից, թխվածքաբլիթներից, տորթերից, ցանկացած տապակած մթերքներից, պանիրից, պահածոյացված և վերամշակված մթերքներից, երեկվա սննդից, ընկուզեղենից, ալկոհոլից, շաքարավազից և մակարոնեղենից:

 

  • Հիմնական սնունդը պետք է լինի ճաշը։ Հենց ճաշի ժամին է, որ «մարսողական կրակը» այրվում է իր ամբողջ հզորությամբ:

 

  • Ընթրեք երեկոյան մոտ ժամը վեցին. շոգեխաշած բանջարեղեն, բրինձ, մի աման տաք ապուր:

 

  • Օգտագործեք համեմունքներ. չորացրած կամ թարմ կոճապղպեղ, սամիթ, սև պղպեղ, կարմիր պղպեղ, անանուխ, քարաղ, դարչին, մշկընկույզ, հիլ, քրքում, չաման, համեմ: Այս համեմունքները ոչ միայն օգնում են մարսել և յուրացնել սնունդը, այլև օգնում են օրգանիզմից դուրս հանել տոքսինները:

 

  • Աշխատեք ուտելիքների միջև ոչինչ չուտել:

 

  • Ամեն անգամ ուտելուց առաջ կերեք թարմ կոճապղպեղի բարակ կտոր՝ վրան թարմ կիտրոնի հյութ և մի պտղունց քարաղ ցանելով: Դա կարագացնի մարսողությունը:

 

  • Կերեք հաճույքով, բայց չափը մի անցեք. ստամոքսի ¼ դատարկ պահեք:

 

  • Երբեք (երբեք-երբեք!!!) սառը ջուր մի խմեք սննդի հետ: Ճաշի հետ շատ մի խմեք առհասարակ: Ինչու՞ մարսողական կրակը ջրով հանգցնել և սառույցով ծածկել:

 

  • Նախքան հատիկեղենը եփելը, ավելի լավ է առնվազն 30 րոպե թրջել ջրի մեջ: Որոշ տեսակի հատիկներ (ավելի կոշտ) պետք է թրջել գոնե 12 ժամով։ Եփեք դրանք համեմունքներով (կոճապղպեղ, սև պղպեղ): Համեմունքները կօգնեն կանխել գազերն ու փքվածությունը, ինչպես նաև կօգնեն հատիկեղենն արագ մարսել:

 

  • Դեն նետեք սեղանի սպիտակ աղը: Օգտագործեք բնական, չմշակված աղի տեսակներ՝ ծովի և Հիմալայան։

 

  • Մարսողական թեյեր խմեք՝ կոճապղպեղով, հիլով, սամիթի սերմերով, չամանով, համեմով:

 

  • Կերեք նյութափոխանակությունը խթանող մթերքներ՝ ապուրներ, համեմունքներ, սխտոր, տերևավոր բանջարեղեն, ձիթապտղի յուղ, վարսակի ալյուր, խնձոր, տանձ, գրեյպֆրուտ, կանաչ թեյ, լոլիկ, բրոկկոլի, նեխուր, մաղադանոս, եղինջ, քրքում, ճակնդեղ, սամիթ, գազար, թարմ կոճապղպեղ:

 

  • Խուսափեք «ցածր յուղայնությամբ», «առանց ճարպերի» և «առանց շաքարի» պիտակավորված բոլոր մթերքներից: Այս մթերքների բնական ճարպերն ու շաքարները փոխարինվել են կյանքը սպանող քիմիական նյութերով: Վերացրեք սպիտակ շաքարն ու կերակրի աղը, քիմիապես վերամշակված և գենետիկորեն ձևափոխված բոլոր մթերքները, թռչնամիսն ու միսը, որոնք լիքն են հորմոններով և քիմիկատներով, կոնսերվանտներով մթերքները, վերամշակված մթերքները և ճառագայթմամբ աղտոտված մթերքները, արհեստական ​​քաղցրացուցիչներով և գույներով, անհայտ յուղերով տապակած մթերքները, տրանս ճարպերն և ճարպերի փոխարինիչները (մարգարին և ճաշ պատրաստելու յուղ):

 

  •  Անցեք մաքուր և օրգանական մթերքների: Պեստիցիդներով աճեցված և գենետիկորեն ձևափոխված բանջարեղենն ու մրգերը ոչ միայն վատթարացնում են մարսողությունը, այլև, ապացուցված է, որ առաջացնում են նյարդաբանական խանգարումներ, քաղցկեղ, հորմոնալ փոփոխություններ, հոգեկան խանգարումներ, ուշադրության դեֆիցիտ և էնդոկրին խանգարումներ:

 

 

Հարգեք ձեր ստամոքսը. ճիշտ համատեղեք մթերքները


Տարբեր մթերքները քայքայելու համար անհրաժեշտ են տարբեր տեսակի մարսողական ֆերմենտներ: Երբ ստամոքսդ գցում ես երկու տարբեր մթերքներով, որոնց մշակման համար պահանջվում են երկու տարբեր տեսակի ֆերմենտներ, նման է նրան, որ ստամոքսիդ ասում ես. «Ինքդ կողմնորոշվիր՝ ոնց մարսես այս ամենը»: Խուսափելով անհամատեղելի մթերքներից՝ մենք դադարում ենք «տխրեցնել» մեր ստամոքսը և «հեշտացնում ենք» նրա կյանքը:


Ահա հիմնական կանոնները

 

  • Մրգերը պետք է ուտել մնացած մթերքներից առանձին։ Սեխը երբեք չի կարելի համադրել ոչ մի բանի հետ։

 

  • Կաթը խմեք միայն առանձին կամ քաղցրավենիքի հետ միասին: Այն լավագույնս մարսվում է, եթե մեջն ավելացնեք համեմունքներ՝ հիլ, դարչին, սև պղպեղ, մշկընկույզ։ Կաթի ամենավատ ուղեկիցներն են բանանը, թթվաշ մրգերը, խմորիչով հացը, ձուկը, միսը:

 

  • Աշխատեք միաժամանակ ձուկ և կաթնամթերք չուտել։

 

  • Ձուն մի համադրեք մրգերի, կաթի, մսի ու մածունի հետ։

 

  • Մեղրը երբեք չի կարելի եռացնել կամ ջերմային մշակման ենթարկել։

 

  • Սմբուկը, լոլիկը, կարտոֆիլը լավ չեն համադրվում սեխի, վարունգի և կաթնամթերքի հետ։

 

 

Սկսեք հիմա

Ինչպե՞ս հասկանալ, որ մարսողությունն աշխատում է անխափան: Լեզուն մաքուր է և վարդագույն։ Օրվա որոշակի ժամերին սովի զգացում եք ունենում։ Ահա մթերքներ, որոնք կօգնեն ձեզ ապրել լիարժեք կյանքով:

 

 

  • Քնջութի սերմեր և քնջութի յուղ

 

  • Դդմի սերմեր

 

  • Կոկոս և կոկոսի յուղ

 

  • Ավոկադո և ավոկադոյի յուղ

 

  • Ձիթապտղի ձեթ

 

  • Վարսակ

 

  • Գարի

 

  • Նուշ (գիշերվա ընթացքում թրջած և կեղևը մաքրված)

 

  • Կտավատի սերմ և ձեթ

 

  • Ընկույզ և ձեթ

 

  • Թարմ մեղր

 

  • Թարմ օրգանական կաթ և սերուցք (կովի, այծի)

 

  • Գհի (մաքուր հալած յուղ) կամ կարագ

 

  • Քաղցր կարտոֆիլ

 

  • Բամիա

 

  • Դդմիկ

 

  • Սմբուկ

 

  • Սպանախ

 

  • Մանգո

 

  • Չամիչ

 

  • Հապալաս

 

  • Կարմիր ոսպ

 

  • Արգանակ, թանձր ապուրներ...

Art 365

10.05.2022

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.