• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հայկական ամենահին «սելֆիները»

Հայկական ամենահին «սելֆիները»

2010-ական թվականների սկզբից, հեռախոսների տեսախցիկների զարգացման արդյունքում ամբողջ աշխարհում մեծ տարածում գտավ դիմանկարի այն տեսակը, երբ դու նկարում ես ինքդ քեզ. «Սելֆին» դարձավ մշակութային յուրահատուկ երևույթ և շատ տարածվեց: Մինչ սմաթֆոնների հայտնագործումն, իհարկե, ֆոտոապարատով նույնպես ինքնադիմանակարներ են արվել: Իսկ դրանից առաջ դարեր շարունակ նկարչության մեջ շատ տարածված էր ինքնանկարը: 

Հայ միջնադարյան արվեստում, թեև առավելապես հանդիպում ենք աստվածաշնչային հայտնի կերպարների, սրբերի պատկերներ, սակայն կան նաև աշխարհիկ մարդկանց նկարներ՝ ծաղկողներ, ստացողներ, պատվիրատուներ, թագավորներ, իշխաններ, այլ մարդիկ: Քիչ չեն նաև մանրանկարիչների ինքնանկարները: Դրանք միջնադարյան յուրօրինակ սելֆիներ կարելի է համարել, թեև սելֆին այլ կոպմոզիցիա ունի, որը թելադրված է սմարթֆոնի կառուցվածքով, նկարող-նկարվողի ձեռքի կամ սելֆի-փայտիկի երկարությամբ: Մանրանկարչական ինքնանկարները հին հայերի արտաքին տեսքի, հագուկապի, գործունեության վերաբերյալ բացառիկ աղբյուրներ են: Տարբեր մանրանկարներում առկա որոշակի՝ ժամանակին, էտիկետին, մանրանկարչական ավանդույթին բնորոշ ընդհանրություններով հանդերձ, դրանք աչքի են ընկնում նաև ինքնատիպությամբ: Ներկայացնում ենք մանրանկարչական հինգ ինքնանկար:

 

Թորոս Տարոնացի

Աստվածաշունչ, 1318 թ., Գլաձոր, Մատենադարան

Թորոս Տարոնացին(14 դ.) գրիչ էր, մանրանկարիչ, Գլաձորի մանրանկարչական դպրոցի հայտնի ներկայացուցիչ: Նրա այս ինքնադիմանկարը պահպանվել է «Եսայի Նչեցու Աստվածաշնչում»: Մանրանկարիչն իրեն պատկերել է աշխատանքի մեջ(Թորոս Տարոնացու մասին տե՛ս ավելին այստեղ)  

 

Սարգիս Պիծակ

Աստվածաշունչ,1338 թ., Մատենադարան

Կիլիկյան մանրանկարչական դպրոցի նշանավոր ներկայացուցիչ Սարգիս Պիծակի(13-14-րդ դար) անունով ամենից մեծ թվով նկարազարդ ձեռագրերն են հասել: Նրա նկարազարդած հայտնի ձեռագրերից են ՝ «Արքունական Ավետարանը», հրաշագործ զորություն ունեցող «Բժշկության Ավետարանը»(Սարգիս Պիծակի մասին տե՛ս ավելին այստեղ)

 

Ծերուն Ծաղկող

Պատառիկ(14 դ.), Մատենադարան

Ծերուն Ծաղկողը(14-15-րդ դդ.) Վասպուրականի մանրանկարչական դպրոցի հայտնի մանրանկարիչ ու գրիչ է: Մաշտոցյան Մատենադարանում պահվում են այս ծաղկողի ընդօրինակած հինգ ձեռագիր, այդ թվում երկու «Մատյան Ողբերգություն»: Բացառիկ են այս մանրանկարչի կերտած Սուրբ Գրիգոր Նարեկացու երկու դիմանկարները.

 

Մանուել Ծաղկող

Ավետարան(1445 թ.) Կիլիկիա, Մատենադարան

 

Աստվածատուր Ծաղկող,

Ավետարան, 1297, Արճեշ, Մատենադարան

Այս և հայ մանրանկարչության այլ գլուխգործոցներ կարելի է տեսնել Երևանի Մաշտոցյան Մատենադարանում:

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Աղբյուրը՝ Հայկական մանրանկարչություն. դիմանկար, Երևան, 1982:

Art 365

26.07.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.