• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հայ նկարիչների ամենաթանկ 7 նկարները

Հայ նկարիչների ամենաթանկ 7 նկարները

 

       Համաշխարհային հռչակ ունեցող հայտնի նկարիչների անուններն ավելի հաճախ լսում ենք նրանց նկարների գողությունների և, իհարկե, վաճառքների աստղաբաշխական գների հետ կապված։ Օրինակ, աշխարհի ամենաթանկարժեք նկար է համարվում է Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի Փրկիչը»(1499)։  Այն 2017 թվականին գնել է Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ Իբն Սալման Ալ Սաուդը՝ ռեկորդային 450,3 մլն դոլարով։ Ամենթանկարժեք նկարների եռյակում են Պաբլո Պիկասսոյի «Ալժիրյան կանայք»(1955)` 179,3 մլն և Ամադեո Մոդիլյանիի՝ «Պառկած, մերկ»(1917)  170.4 մլն դոլար արժեքով նկարները։ Երեք նկարներն էլ վաճառվել են Նյու-Յորքի «Քրիսթիս» աճուրդում, որը «Սոթբիս» աճուրդի տան հետ միասին արվեստի գործերի վաճառք կազմակերպող ամենամեծ ու հայտնի կազմակերպությունն է աշխարհում։

 

 

«Թանկարժեք» հայ նկարիչները

 

     Իսկ ի՞նչ գիտենք հայ նկարիչների աշխատանքների գների մասին։ Մեր նկարիչները ցավոք այդքան հայտնի չեն աշխարհում, սակայն  ժամանակ առ ժամանակ հայտնի աճուրդներում ներկայացվում և վաճառվում են նաև հայազգի նկարիչների գործեր, իհարկե ոչ այդքան մեծ գումարներով։ Ընդ որում, կարող ենք տեսնել, որ ամենից թանկ գներով վաճառվում են հիմնականում երկու նկարչի աշխատանքներ՝ Արշիլ Գորկի և Հովհաննես Այվազովսկի։

 

Ի՞նչ պետք է իմանալ Արշիլ Գորկու մասին

 

Արշիլ Գորկին(1904-1948)՝ ծնունդով Վանից Ոստանիկ Ադոյանը, ամերիկահայ նկարիչ է։ Նա ցեղասպանությունից հետո գաղթում է Արևելյան Հայաստան, ապա 1920 թվականին հաստատվում ԱՄՆ-ում։ Այստեղ նկարչական կրթություն է ստանում Բոստոնում։ Հայտնի են նրա ստեղծած Նյու-Յորքի օդանավակայանի պաննոն և իհարկե բազմաթիվ նկարները։ Կյանքի վերջին տարիները շատ ծանր են դասավորվում Արշիլ Գորկու համար․ հրդեհ արվեստանոցում, քաղցկեղ, ավտովթար, որի հետևանքով նկարչի աջ ձեռքն անաշխատունակ է դառնում։ Արշիլ Գորկին ստեղծագործել է հիմնականում աբստրակտ էքսպրեսիոնիզմի ուղղության շրջանակում։ Նրա նկարները գտնվում են աշխարհի հայտնի ցուցասրահներում և անհատական հավաքածուներում։

 

Հովհաննես Այվազովսկի

 

Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին(1817-1900) Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ էր, պատվավոր ծովակալ։ Ապրել ու աշխատել է իր ծննդավայր Ղրիմում։ Սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, նկարչական վարպետությունը կատարելագործել Իտալիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում։ Ստեղծել է ավելի քան 6000 կտավ, մեծ մասը ծովանկարներ։ Մշտապես պահել է կապը հայ ժողովրդի ու հայկական միջավայրի հետ։ Բողոքելով Օսմանյան կայսրությունում 1890-ական թվականների հայկական ջարդերի դեմ՝ շան պարանոցին կապում և ծովն է նետում սուլթանի պարգևած շքանշանը։

 

Հայ նկարիչների ամենաթանկարժեք 7 նկարները

 

7

 

Հովհաննես Այվազովսկի

Կոստանդնուպոլսի տեսարան, 1852,  3.17 մլն․ դոլար, Քրիսթիս

 

6

Հովհաննես Այվազովսկի

Վայրագները Դնեպրի վրա, 1876, 3.3 մլն․ դոլար,  Սոթբիս

 

5

Հովհաննես Այվազովսկի

Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ, 1873,  4.2 մլն․ դոլար, Քրիսթիս

 

 

4

Արշիլ Գորկի, Խորկոմ, 1938, 4.2 մլն․ դոլար, Քրիսթիս

 

 

3

Հովհաննես Այվազովսկի, Կոստանդնուպոլսի ու Բոսֆորի տեսարան, 1856, 5.2 մլն․ դոլար, Սոթբիս

 

2

Արշիլ Գորկի, Impatience(Անհամբերություն), 1945, 6.8 մլն․ դոլար, Սոթբիս

 

 

 

1

Արշիլ Գորկի, Բարի կեսօր, միսիս Լինքոլն, 14․1 մլն․  դոլար, Քրիսթիս

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան



 

Art 365

13.04.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.