• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հակոբ Հակոբյան․ Հոգու հայելի

Հակոբ Հակոբյան․ Հոգու հայելի

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Հոգու հայելի» խորագրով ցուցադրությունը: Մինչ դեկտեմբերի 30-ը արվեստասերը հնարավորություն կունենա մեկ տեղում տեսնելու ճանաչված նկարչի շուրջ 100 գեղանկարչական և գրաֆիկական գործեր, քանդակներ, որոնք պահվում են  Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում և  մասնավոր հավաքածուներում:

Ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանը, որպես հիմնական սկզբունքներ ընտրել է նկարչի ստեղծագործական կյանքի ժամանակագրական հաջորդականությունն ու ժանրաթեմատիկ բազմազանությունը: Սա հնարավորություն է տվել հնարավորինս ամբողջական ներկայացնել հեղինակի ստեղծագործական շրջանների հերթագայությունն ու անցումային փուլերը: 

 

Հակոբ Հակոբյանի գեղարվեստական աշխարհը բնութագրվում է ինքնահատուկ գունամտածողությամբ, հայ նկարչության համար  նոր գեղագիտական  սկզբունքներով ու ոճական նորամուծություններով:

 

Վարպետի հայտնի կտավները՝ «Կինը խոհանոցում»(1959), «Սխտորներ»(1961), «Դերձակը»(1959), «Ջրանցքի մոտ»(1972), «Գործիքներ»(1998) և այլն, թե՛ իրենց ստեղծման ժամանակի մտայնությունների ու տրամադրությունների խորհրդանշական արտահայտությունն են, և թե՛ իրենց գաղափարական ու հոգեբանական խորությամբ ընկալելի ու արդիական են մեր օրերում: 

Լուսանկարները՝ Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջից

Art 365

12.10.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.