• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Կարլ Գուստավ Յունգն ասել է․․․

Կարլ Գուստավ Յունգն ասել է․․․

  • Եթե ​​դուք տաղանդավոր եք, դա չի նշանակում, որ ինչ-որ բան եք ստացել, այլ  նշանակում է, որ դուք կարող եք ինչ-որ բան տալ:

 

  • Երկու անձերի հանդիպումը նման է  քիմիական երկու նյութերի շփմանը. նույնիսկ ամենաչնչին ռեակցիայի դեպքում երկու տարրերն էլ փոխվում են:

 

  • Մի՛ պահիր նրան, ով ուզում է գնալ, այլապես քեզ մոտ չի գա նա, ով պետք է գար։

 

  • Այն ամենը, ինչ նյարդայնացնում է ուրիշների մեջ, ինքդ քեզ հասկանալու լավագույն բանալին կարող է դառնալ:

 

  • Երեխայի ուսերին ընկած ամենածանր բեռը ծնողների չապրած կյանքն է։

 

  • Ձեր տեսողությունը կպարզվի միայն այն դեպքում, եթե կարողանաք նայել ձեր սրտին: Ով դուրս է նայում, տեսնում է միայն երազներ, ով նայում է ներս, արթնանում է:

 

  • Այն, ինչին դու դիմադրում ես, մնում է:

 

  • Դեպրեսիան նման է սևազգեստ կնոջ. եթե ​​նա եկել է, մի վանեք նրան, այլ հրավիրեք սեղանի շուրջ՝ որպես հյուր և լսեք, թե ինչ է նա ուզում ասել։

 

  • Պատահում է, որ ձեռքերը գլուխ են հանում այն հանելուկից, որի դեմ ինտելեկտն անզոր է։

 

  • Երազը փոքրիկ, լավ թաքնված դուռ է, որը տանում է դեպի այն սկզբնական, տիեզերական գիշերը, որտեղ հոգին եղել է նախքան գիտակցության առաջանալը:

 

  • Ցույց տվեք ինձ հոգեպես առողջ մարդ, և ես նրան կբուժեմ։

 

  • Մենք ձգտում ենք անցյալ՝ դեպի մեր ծնողները, և առաջ՝ դեպի մեր երեխաները, դեպի ապագա, որը մենք երբեք չենք տեսնի, բայց որի մասին անվերջ հոգ ենք տանում:

 

  • Ով չի անցել սեփական կրքերի քավարանով, չի հաղթահարել դրանք մինչև վերջ։

 

  • Ես այն չեմ, ինչ ինձ հետ է պատահում է, ես այն եմ, ինչ ընտրում եմ դառնալ:

 

  • Մենք կարող ենք մտածել, որ լիովին վերահսկում ենք ինքներս մեզ։ Սակայն մեր ամենամտներիմները կարող են պատմել մեր մասին այնպիսի բաներ, որոնց մասին մենք գաղափար անգամ չունենք:

shushan karapetyan

26.07.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.