• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Կանանց համար. մոտիվացիոն 3 գրքեր, որ պետք է կարդա յուրաքանչյուր կին

Կանանց համար. մոտիվացիոն 3 գրքեր, որ պետք է կարդա յուրաքանչյուր կին

Առանձնացրել ենք մոտիվացիոն գրքեր կանանց համար. կարդացեք, փոխեք ձեր կյանքը, սիրեք ինքներդ ձեզ ու ձեզ շրջապատող աշխարհը:

 

1. The Body Book: The Law of Hunger, the Science of Strength, and Other Ways to Love Your Amazing Body / Մարմնի գիրք. սովի օրենքը, ուժի գիտությունը և ձեր հիանալի մարմինը սիրելու մյուս ձևերը

 

New York Times-ի բեսթսելերի հեղինակն է Քեմերոն Դիասը: Դերասանուհին կիսվում է իր անձնական փորձով. պատմում է, թե ինչպես է սկսել սովորել սիրել և հարգել իր մարմինը։ Գրքում կգտնեք բազմաթիվ հետաքրքիր փաստեր և նկարագրություններ օրգանիզմի հիմնական կենսաբանական գործընթացների մասին, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ ձեր մարմինը: Քեմերոնը վստահեցնում է, որ  գեղեցիկ և առողջ մարմինը կօգնի հաջողության հասնել կյանքի բոլոր ոլորտներում՝ կարիերայում և սիրո մեջ։ Գիրքը խմբագրել է հայտնի հրապարակախոս, դերասանուհու ընկերուհի Սանդրա Բարքը։

 

 

 

2. Forever Chic / Հավերժական շքեղություն

 

Ֆրանսիական նրբագեղության մասին տասնյակ գրքեր են տպագրվել: Թիշ Ջեթի այս գիրքը պատմում է ֆրանսուհիների բնածին ներդաշնակության ու ներքին գրավչության մասին։ Թիշ Ջեթը Elle-ի խմբագիրն է, նա Նյու Յորքից տեղափոխվել է Փարիզ, ապա մնացել այնտեղ՝ ամուսնանալով ֆրանսիացու հետ։ Թիշը մանրամասն պատմում է ֆրանսուհիների՝ իրենք իրենց ներկայացնելու գաղտնիքների, սննդային սովորությունների, ինչպես նաև բնական ու էլեգանտ տեսք ունենալու կարողության մասին։ 

 

 

3. Healthy Happy Sexy: Ayurveda Wisdom for Modern Women/ Առողջ, երջանիկ, սեքսուալ. այուրվեդայի իմաստությունը ժամանակակից կանանց համար

 

 

Այուրվեդայի ուղեցույց ժամանակակից կանանց համար:

Յոգայի մասնագետ Քեթի Սիլքոքսը Այուրվեդայի առաջատար մասնագետ է: Նա վստահ է, որ եթե ուզում եք ապրել Այուրվեդայի հնագույն իմաստությամբ, ապա բացարձակապես պարտադիր չէ հրաժարվել ընկերոջ հետ մի բաժակ կարմիր գինուց, նորաձևության ամսագրերից և այլ պարզ հաճույքներից:

Իր գրքում Քեթին առաջարկում է սովորել այուրվեդա, որը թույլ կտա լինել առողջ, երջանիկ և սեքսուալ։

 

Art 365

06.05.2022

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.