• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Թռչեի մտքով տուն․․․Մարտիկի երգը

Թռչեի մտքով տուն․․․Մարտիկի երգը

1944 թ․՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին է Հայֆիլմ կինոստուդիայում նկարահանվում «Երկիր հայրենի» լիամետրաժ վավերագրական ֆիլմը (1945թ., ռեժ. Լ. Իսահակյան, Գ. Բալասանյան, Հ. Զարգարյան): Այս ֆիլմում էլ առաջին անգամ հնչում է  սովետահայ բանաստեղծ Գեղամ Սարյանի Կարոտ բանաստեղծության բառերով կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի գրած հանրահայտ երգը, որը հետագայում կոչվեց Մարտիկի երգ․

 

Թռչեի՜ մտքով տուն,

Ուր իմ մայրն է արթուն,

Սպասում իր որդուն

Անհանգիստ ու անքուն:

 

Տեսնեի այն առուն,

Որ ամեն մի գարուն

Ջրերով վարարուն

Կարկաչում էր սարում:

 

Թեքվեի աղբյուրին,

Կարոտած պաղ ջրին,

Նրա զով համբույրին

Ու թավիշ մամուռին:

 

Լինեի հանդերում,

Ուր ծաղկունքն են բուրում,

Ուր մանուկ օրերում

Հովն էր ինձ համբուրում:

 

Ու հանդարտ, մեղմաբար

Հոտն իջներ սարից վար,

Գրկեի ես մի գառ,

Ու հոգիս մանկանար…

 

Բանաստեղծությունն ու երգը որոշակի բնագրային տարբերություններ ունեն։Թեև ընդհանուր ընկալման մեջ բանաստեղծության հերոսը  ծառայության մեջ գտնվող զինվորն է, սակայն այս գործը կարելի է ընկալել նաև որպես ընդհանրապես հայրենիքի կարոտի երգ։ Մասնավորապես այդ երանգը կարող ենք տեսնել ֆրանսիահայ երգչուհի Ռոզի Արմենի այս երգի կատարման մեջ։ 

Այլ կատարումներում, իհարկե, առաջին պլանում մորն ու հայրենի տունը կարոտող զինվորի ապրումներն են։

Art 365

08.05.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.