• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Թատրոնը սկսվում է պաստառից

Թատրոնը սկսվում է պաստառից

Բոլորս էլ թերևս լսել ենք «Թատրոնը սկսվում է կախիչից» արտահայտությունը, որն, իհարկե, այլ իմաստներ ևս ունի, բայց իրականում թատրոնի ներկայացման տեսանկյունից կարևորագույն նշանակություն ունեն պաստառները կամ աֆիշները: Հանդիսատեսը աֆիշների միջոցով ոչ միայն տեղեկատվություն է ստանում թատրոնի խաղացանկի վերաբերյալ, այլ պատկերացում կազմում սպասվող կամ ընթացող ներկայացման բեմադրության առանձնահատկությունների, գաղափարական ու գեղագիտական ուղղվածության մասին: Լավագույն պաստառները արվեստի ինքատիպ գործեր են համարվում: Վերջին տարիներին նկատելի է հայկական թատերական պաստառների ձևավորման  մեծ առաջընթաց ու բազմազանություն: 

Պաստառների կարևորության գիտակցմամբ են  թերևս պայմանավորված թատերական պաստառների ցուցադրությունները, դրանց ուսումնասիրությությունները,  նույնիսկ փառատոնները: Սեպտեմբերի 28-30-ը Երևանում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ թատրոնի 100-ամյակի միջոցառումների շրջանակում, թատրոնի և ԱԿՏ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ, առաջին անգամ Հայաստանում  անցկացվում է Թատերական պաստառների միջազգային փառատոն:

 

 Փառատոնի շրջանակում  Սունդուկյան թատրոնի նախասրահում բացվեց աֆիշների ցուցադրություն: Միջազգային ժյուրին ծանոթացավ ներկայացվող նյութերին:  Սեպտեմբերի 29-ին սպասվում են փառատոնի ժյուրիի անդամների դասախոսությունները.

 

 «Բաթորիի գեղարվեստական աշխարհը»- Միշալ Բաթորի (Ֆրանսիա)
«Պաստառ. պատվերից հանդիսատես»- Էբրահիմ Հաղիղի (Իրան)
«Golden Bee բիենալեն և ժամանակակից պաստառների համաշխարհային միտումները» - Սերգեյ Սերով (Ռուսաստան)
(Վայրը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ՓՈՔՐ ԲԵՄ (մուտքը Գ. Լուսավորչի փողոցից)  

Մրցութային ընտված նյութերի ցանկում են՝ թատերական պաստառներ Հայաստանից, Չինաստանից, Արգենտինայից, Կիպրոսից, Իրանից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից:

Հայ  ձևավորողներից այս ցուցակում ներառված են Նվարդ Երկանյանի, Արմինե Շահբազյանի, Միկա Վաթինյանի աշխատանքները:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:

Art 365

28.09.2022

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.