• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Դավիթ Երևանցու «կանայք»

Դավիթ Երևանցու «կանայք»

Օգոստոսի 22-ին իր ծննդյան օրն է նշում է քանդակագործ Դավիթ Երևանցին: Երկար տարիներ Ֆրանսիայում ապրող ու ստեղծագործող քանդակագործը առավել հայտնի է Փարիզում տեղադրված Կոմիտասի և Երևանում տեղադրված Վիլյամ Սարոյանի  քանդակներով: Ավելի քիչ են հայտնի վարպետի  Երևանում տեղադրված երեք այլ՝ կանանց քանդակները, որոնք էլ ներկայացնում ենք քանդակագործի ծննդյան օրվա առիթով:

 

Կին 

 

Մաշտոցի պողատայում, Ամիրյան-Մաշտոց խաչմերուկից ոչ հեռու է 1986 թ. տեղադրվել «Կին» անունով քանդակը: Իր կառուցվածքով ու գեղարվեստական ոճի առանձնահատկություններով այն հիշեցնում է Դավիթ Երևանցու մյուս քանդակները: Կինը  սլացիկ հասակ ունի, ընդգծված դիմագծեր ու կեցվածք: Հիշեցնում է պարուհու կամ հին աստվածուհի, քանի որ գլխարկ կամ թագ է կրում:  

 

Ղարաբաղցի կինը

 

Կարապի լճի և Օպերայի շենքի հարևանությամբ 1988 թ. տեղադրվել է «Ղարաբաղցի կինը» քանդակը: Այն ձուլվել է բրոնզից 1986 թ. , սակայն երկու տարի իշխանությունները թույլ չեն տվել տեղադրել: Պատկերված կնոջ նախատիպը՝ շուշեցի պարուհի ու երգչուհի Արև Բաղդասարյանն է: Արձանի ձեռքերը կարծես միացած են աղոթքի համար:Հագուստը ծալքերով է, որոնք կարծես ալիքվում են քամու հարվածներից:

 

Վարք հավերժության

 

Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկին 2012 թ. տեղադրվել է հայկական ամենամեծ ձեռագրի՝ «Մշո Ճառընտիրի» փրկության պատմությունը մարմնավորող երկու կանանց քանդակը: Այդ կանայք Մեծ Եղեռնի օրերին երկու մասի բաժանած 27,5 կգ. քաշով   ձեռագիրը Մուշից դուրս են բերում և փրկում: Այն բրոնզից է և նվիրված է Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակմանն ու Հայ գրատպության 500-ամյակին:  

Art 365

22.08.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.