• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Դանթեն, բռնցքամարտիկը և Ռոդենի «Մտածողը»

Դանթեն, բռնցքամարտիկը և Ռոդենի «Մտածողը»

1840 թվականի նոյեմբերի 12-ին է ծնվել Ֆրանսիացի աշխարհահռչակ քանդակագործ Օգյուստ Ռոդենը(1840-1917), արվեստագետ, որի հայտնի քանդակները զարդարում են աշխարհի շատ ու շատ քաղաքներ ու թանգարաններ։ Նույնիսկ Երևանի ֆրանսիայի հրապարակում կարելի է հիանալ Ռոդենի արվեստով։ Քանդակագործի հայտնի քանդակներն ունեն իրենց ստեղծման հետաքրքիր ու զարմանալի պատմությունները։ Մասնավորապես Ռոդենի ամենահայտնի «Մտածողը» արձանն ունի ուշագրավ նախապատմություն, որ քչերը գիտեն։

 

Դանթեն, դժոխքի դարպասներն ու «Պոետը» 

 

Այսօր Ռոդենի թանգարանում պահվող քանդակը ստեղծվել է 1880-1882 թվականներին։ Ի սկզբանե քանդակը կոչվել է ոչ թե մեզ հայտնի անունով, այլ անվանվել է «Պոետ»։ Բանն այն է, որ այս արձանը պետք է լիներ Դանթի «Աստվածային կատակերգության» մոտիվներով ստեղծվելիք «Դժոխքի դարպասները» քանդակաշարի մի մասը և պետք է պատկերեր  դժոխքի դարպասների առջև նստած բանաստեղծին։ Դարպասը պետք է ստեղծվեր Դեկորատիվ արվեստի թանգարանի համար։ Ռոդենը «Դժոխքի դարպասները» քանդակի վրա աշխատում է 37 տարի, սակայն այդպես էլ այն չի ավարտում։ Այդուհանդերձ, հեղինակը քանդակաշարից առանձնացնում է բանաստեղծի կերպարը և   ստեղծում նոր քանդակ։ Որոշակի կերպարը փոխարինվում է ավելի ընդհանրական՝ մտածողի կերպարով։ 

 

Մտածող բռնցքամարտիկը  

 

Ռոդենի մի քանի քանդակի  բնորդը՝ Փարիզի «Կարմիր լապտերների» փողոցում ելույթ ունեցող ֆրանսիացի բռնցքամարտիկ Ժան Բոն է։ Այս քանդակի բնորդը նույնպես նա է։ Ֆիզիկական լավ տվյալներ ունեցող այս բռնցքամարտիկը հեղինակի ուշադրությանն արժանացել էր մարմինի գրեթե իդեալական կառուցվածքով, մկանների ընդգծվածությամբ, ինչը Ռոդենի համար իր վարպետությունը զարգացնելու լայն հնարավորություններ էր ընձեռնում։

 

«Մտածողը»՝ ճանապարհորդ

 

Ինչպես շատ ու շատ արձաններ, «Մտածողը» նույնպես մինչ իր վերջնական հանգրվանը «ճանապարհորդել է»։ Առաջին անգամ քանդակը ցուցադրվել է 1888 թ․ Կոպենհագենում։ 1902 թվականին հեղինակը ստեղծում է արձանի բրոնզե տարբերակը, որը 181 սմ․-ով ավելի մեծ էր առաջին տարբերակից։ 1904 թվականին արձանը ցուցադրվում է Փարիզի սալոնում։ 1906 թ․ «Մտածողը» տեղափոխվում է Փարիզի Lատինական թաղամասում գտնվող Պանթեոն։ Ուշագրավ է, որ բացման արարողության մասնակից Ռոդենը հայտարարում է, որ արձանը նվիրված է ֆրանսիացի բանվորներին։ Միայն 1922 թ․ արձանը հանգրվանում է Ռոդենի թանգարանում։

 

Շատ «Մտածող»-ներ տարբեր վայրերում

 

Հայտնի արձանն ավելի քան քսան կրկնօրինակ ունի՝ տեղադրված տարբեր վայրերում։ «Մտածող»-ներից մեկը տեղադրված է Փարիզի արվարձան՝ Մյոդոնում՝ Ռոդենի գերեզմանի հարևանությամբ։ Երկու այլ կրկնօրինակներ ուսանողներին դիմավորում են Սթենֆորդի ու Կոլումիբիայի համալսարաններում։

  

Art 365

12.11.2022

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.