• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
#գործ_կա. ի՞նչ աշխատանքներ կային միջնադարում

#գործ_կա. ի՞նչ աշխատանքներ կային միջնադարում

Եթե այցելեք Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, դիտեք ցուցադրությունները, կամ ընթերցեք հայ միջնադարյան մանրանկարչության մասին գրքերն ու ալբոմները, կտեսնեք, որ միջնադարյան արվեստում աշխարհիկ կյանքի պատկերներ  քիչ են ստեղծվել:  Ընդհանրապես, թեև հարուստ պատմագրություն և միջնադարյան այլ աղբյուրներ  ևս ունենք, բայց  սակավ է տեղեկատվությունը  մարդկանց կյանքի ու կենցաղի, զբաղմունքների ու ժամանցի մասին: Սակայն, այդուհանդերձ, մեր հրաշալի մանրանկարչության մեջ կարելի է գտնել միջնադարում հայ մարդու զբաղմունքների ու աշխատանքի  պատկերներ: Իհարկե, այն ժամանակ չկար զբաղմունքների, աշխատանքի ու տարբեր մասնագիտությունների մեր ժամանակների բազմազանությունը. մարդկանց կյանքն ավելի պարզ էր, աշխատանքներն  էլ նույնպես: Այս անդրադարձով ներկայացնում ենք հայ  մանրանկարչության մեջ մարդկանց կյանքի պատկերներ, որտեղ ներկայացվում են միջնադարում տարածված «մասնագիտություններն» ու զբաղմունքները: Այստեղ հանդիպում ենք երկրագործների ու այգեգործների, անասնապահների որսորդների ու արհեստավորների, շինարարների ու դարբինների: Մարդիկ մանրանկարներում պատկերվում են  աշխատանքի մեջ,  համապատասխան  գործիքներով ու այլ պարագաներով.

 

1.Երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ

Վար, ցանքս, հունձ. երկրագործական այս և այլ աշխատանքներ, մարդու գոյության հիմքն են և մեր նախնիների առաջին ու կարևորագույն զբաղմունքը.

 

2.Խորհրդավոր Շերանիկն ու ձկնորսությունը

 

Ձկնորսությունը, թեև առանձին մասնագիտություն չես համարի, սակայն այն տարածված ու սիրված զբաղմունք է եղել միշտ: Հայ  մանրանկարչության ամենահայտնի ու ինքնատիպ դեմքերից է՝  Շերանիկը: «Հաղբատի» ավետարանի լուսանցքում հանգրվանած ձկնորսը՝ հագին մուգ դեղին երկար պարեգոտ  ունի՝  ասեղնագործ տարրերով և լայն ժապավենազարդով: Գլխին` երկփեղկ գլխարկ է, ոտքերին` դեղնակարմիր երկարաճիտք կոշիկներ: Դեմքն անմազ է ու արտահայտիչ, մազերը` գանգուր ու երկար: Անշարժ պատկերը կենդանանում է տղային ձեռքի երկար, կարմիր ձողով ու նրա վրա կարծես ճոճվող մեծ ձկով: Պատկերը դիպաշար ու զարգացում է ստանում հարակից գրությամբ. «Շերանիկ քանի գաս ձուկն բեր»:

Հաղբատի Ավետարան, ծաղկող Մարգարե, 1211

 

Մանրանկարներում անանուն այլ ձկնորսներ ևս կան.

 

 

3.Որսորդություն

Որսորդությունը ազնվականների հիմնական զբաղմունքներից էր և թագավորական ու իշխանական որսորդության մասին պատմություններ կարելի է գտնել միջնադարյան արձակում, «Սասնա ծռեր» էպոսում և այլուր: Մանրանկարներում, եկեղեցիների որմնաքանդակներում նույնպես հանդիպում են որսորդության շարժուն պատկերներ.

 

4.Անասնապահություն

Մեր ժողովրդի կենցաղում կարևոր նշանակություն է ունեցել անասնապահությունը: Մանրանկարներում կարող ենք հանդիպել նախրորդների ու գառնարածների՝ իրենց աշխատանքի ու կենցաղի մեջ.

 

5.Դարբնություն

Կյանքը միջնադարում անհնար է պատկերացնել առանց դարբինների՝ առասպելականացված մարդկանց, որոնք կռում ու կոփում էին մետաղը, ստեղծում գործիքներ և, իհարկե, զենքեր.

 

6.Հայ շինարար

Եվ իհարկե, բոլոր ժամանակներում հայ մարդուն դժվար է պատկերացնել առանց շինարարության.

 

Այս և միջնադարյան արվեստի այլ հիասքանչ նմուշներ կարող եք տեսնել, եթե այցելեք Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան:

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյանը

Պատկերների աղբյուրը՝ Աստղիկ Գևորգյան, Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում, Երևան, 1978:

Art 365

17.08.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.