Ամենավերջում միայն երեք բան է կարևոր՝ որքան ուժեղ ես դու սիրել, որքան սիրուն ես ապրել և որքան նրբագեղ ես բաց թողել այն, ինչ քեզ համար չէր նախատեսված:
Ինչպես անձրևն է հավասարապես թափվում և՛ արդարների, և՛ անարդարների վրա, այնպես էլ դուք մի՛ ծանրաբեռնեք ձեր սիրտը դատողություններով, այլ ձեր բարությունը հավասարապես անձրևեք բոլորի վրա:
Եթե դու ինչ-որ մեկի համար լույս ես վառում, այն լուսավորում է նաև քո ճանապարհը:
Երջանկությունը ճանապարհորդություն է, ոչ թե նպատակակետ:
Զայրանալ, նշանակում է թույլ տալ, որ ուրիշների սխալները պատժեն քեզ:
Զայրույթ պահելը նման է տաք ածուխը բռնելուն՝ այն ուրիշի վրա նետելու մտադրությամբ. արդյունքում դու ես այրվողը։
Երջանկության ճանապարհ չկա. երջանկությունը հենց ճանապարհ է:
Քո կյանքի նպատակն է գտնել նպատակդ և ամբողջ սիրտդ ու հոգիդ դրան նվիրել:
Ամեն առավոտ մենք նորից ենք ծնվում: Այն, ինչ մենք անում ենք այսօր, ամենակարևորն է: