• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Բանաստեղծության մեղեդին. Տիգրան Մանսուրյան

Բանաստեղծության մեղեդին. Տիգրան Մանսուրյան

Թեև Տիգրան Մանսուրյանը բազմաթիվ ու բազմազան երաժշտական ստեղծագործություններ ունի, սակայն  արվեստասերների լայն շրջանակին  հայտնի է իր կինոյի համար գրված երաժշտությամբ. առանց մեծ կոմպոզիտորի երաժշտության ուղեկցության անհնար է պատկերացնել «Նռան գույնը», «Ճերմակ անուրջներ», «Կտոր մը երկինք», «Մենք ենք մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»,  «Տերը» և շատ այլ հայ կինոյի դասական գործեր: Այս ֆիլմերից շատերը հայ գրականության հայտնի գործերի էկրանավորումներ են, սակայն սրանով կոմպոզիտորի ու գրականության կապերը չեն սահմանափակվում: Հայ պոեզիայի մեծ սիրահար ու գիտակ Տիգրան Մանսուրյանը հեղինակել է նվագախմբի, երաժշտական առանձին գործիքների ու երգչախմբի համար գրված  բազմաթիվ ստեղծագործություններ` հայ բանաստեղծների գործերի հիման վրա: Ներսես Շնորհալի, Նահապետ Քուչակ, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Եղիշե Չարենց, Համո Սահյան և այլք. հայ դասական հեղինակների հայտնի ու անհայտ շատ բանաստեղծություններ գտել են իրենց յուրահատուկ մեղեդային արտահայտությունը Մաեստրոյի ստեղծագործության մեջ: Art365-ը ներկայացնում է Տիգրան Մանսուրյանի՝ հայ պոեզիայի նմուշների հիման վրա տարբեր տարիների ստեղծված գործերի  մի փունջ:

 

Ներսես Շնորհալի,  «Հաւատով խոստովանիմ» (ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, 1999)

 

2012 թվականին կայացավ Տիգրան Մանսուրյանի «Canti Paralelli» («Զուգահեռ երգեր») երգաշարի պրեմիերան: Երգաշարը նախատեսված է դաշնամուրի և վոկալի համար և ընդգրկում է  4 բանաստեղծի 8 գործ՝  Պաղտասար Դպիր` «Տաղ կորուսեալ սիրելոյ», «Վասն սիրոյ», Եղիշե Չարենց` «Կապույտ լճի վրա», «Եվ մի իրիկուն», Ավետիք Իսահակյան` «Իմ հոգին», «Լեռների վրա ձնել է…», Վահան Տերյան` «Աշնան երգ», «Իմ խաղաղ երեկոն է հիմա»:

 

Թերևս ամենից շատ անդրադարձներ եղել են Եղիշե Չարենցի ստեղծագործությանը: Բացի «Զուգահեռ երգերում» ընդգրկված գործերը, Մաեստրոն հեղինակել է նաև Չարենցի՝ «Արվեստ Քերթության»՝ երգչախմբի համար գրված գործը: Ինչպես նաև կրկին երգչախմբի համար ստեղծված՝ «Ես իմ անուշ Հայաստանի», «Աշնանային» ստեղծագործությունները.

  

 

 

«4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967)

 

Վահան Տերյան, «Երկիր Նաիրի»(1984)

Art 365

27.01.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.