• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Արցախցու իմաստություններ

Արցախցու իմաստություններ

Արցախյան հյութեղ  բառ ու բանի՝ առածների ու ասացվածքների այս փունջը ներկայացնում է արցախցու դարերի փորձառությամբ կոփված իմաստությունը, նուրբ հումորը և ապրելու արարելու կամքը: Հասարակական տարբեր հարաբերություններ ներկայացնող ժողովրդական այս իմաստությունները, որոնք հավաքվել են Արցախի տարբեր շրջաններում, թեև շատ ընդհանրություններ ունեն միջազգային ու հայկական  առածանու հետ, սակայն  ունեն նաև յուրահատկություններ, որոնք պայմանա­վորված են Ղարաբաղի բարբառով, խոսվածքներով և պատկերավորման միջոցների տեղային յուրահատկությամբ:

 

 

Աղվեսին անումն ա եր ըլած, ամա ըշխարքես տոնը քանդողը կյուլն ա:

Ամեն հինչին թազան, հնգերեն՝ քյոհնան:

Ամենաքաղցըրը մարթին քրտնոնքն ա:

Արթար խոսքը մեռնել չի:

Դուզ խոսքը ըսողեն յա խոխա կասին, յա՝ կյիժ:

Ես պեն ըմ ասում, տու պեմբակ ըս սկանամ:

Էլհա լավ ա վադեն լավ ասիս, քան լավեն՝ վադ:

Էշին վեր քցեցեն, ծիին նլեցեն:

Էրկու փահլևան մին քյնդիրու  յրա կարել չըն խաղ անին:

Ըսողեն անգուճ անող բիդի:

Ըրած լվոթունը ըրեսավը չըն կյալ:

Ըրած ցեխեն մին քթոլ ճուրն էլ ա բոլ:

Թա օզում ըս գյիդաս աշխարքս հունց ա, մռնողան հրցըրու:

Թունդ քացախը կարաս ա ճքըցնում:

Ժղովուրթը ծոռ պեն չ՛անել, ժղովուրթր ծոռ պեն չ՛ասել:

Լավ ա հարուր օր պորթումը կենաս, քան մին սոտ ուրթումն օտիս:

Լավ խոսքեն տարը կմեռնե, խոսքը կմնա:

Լյավ ըն ասալ թա՝ օնքը շինելու տեղ տամ ա՝ աշկը վեր թափում:

Լյավն էն ա՝ հազ անին, քան թե՝ տնազ անին:

Ծառը՝ բարավ ա, մարթը՝ աշխադանքավ:

Ծերքեն մանները դուզ ըն, վե՞ր աշխարքս դուզ ընի:

Կծողեն քմակեն վեննը կաց, քացի տվողեն՝ ըռաչին:

Կռվումը չամենչ չըն պժենում:

Հազար  խոսողը Ղազար չի տեռնալ:

Հայան խելունքը հայը կընի:

Հայը հային պարիկամ կընի:

Հավքը՝ թևավը, մարթը՝ խելքավը:

Հացը՝ սուլթան, ճուրը՝ վեզիր, մնացածը՝ գզիր-մզիր:

Ճանջն ածում ա, ճիճին տանում:

Ճուրր վեր մին տեղ շատ կաղնում ա՝ վետում ա:

Մարթ կա կարթում ա՝ մարթ տեռնում, մարթ կա կարթում ա՝ էշ տեռնում:

Վեչ լավավն ա ուրխընալի, վեչ փիսավը՝ տխրվելի:

 

Աղբյուրը՝ Արցախի առած-ասացվածքները/կազմ. Հ.Համբարձումյան/, Անտարես, Երևան, 2017:

Նկարը՝ Սամվել Գաբրիելյան, լուսանկարիչ՝ Հրայր Բազէ։

Art 365

10.10.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.