• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Արցախի խաչքարերը Հրայր ԲազԷի աչքերով

Արցախի խաչքարերը Հրայր ԲազԷի աչքերով

Ճանաչված լուսանկարիչ Հրայր ԲազԷ Խաչերեանն Արցախի հուշարձանները, բնությունը, մարդկանց լուսանկարում է 1992 թվականից: Այդ թվականից սկսված դեպի Արցախ պարբերական ուղևորությունները շարունակվում  են մինչ 2020 թ. պատերազմը: Հրայր Բազէի կազմած տարբեր ալբոմներում Արցախը ներկայանում է իր հինավուրց ու նորագույն պատմությամբ, հայկական դարավոր եկեղեցիներով, հիասքանչ խաչքարերով ու ձեռագրերով, հայ մշակույթի այլ դրսևորումներով, չքնաղ բնությամբ, նաև ուժեղ, կենսախինդ, պայքարող ու չհուսահատվող արցախցիներով: Լուսանկարչի հայացքը ոչ միայն որսում ու ներկայացնում է Արցախի մշակույթի ու արվեստի առանձին դրսևորումները, այլ դրանք ներկայացնում հայկական մշակույթի ու պատմության համատեքստում: 2021 թ. է լույս տեսել Հրայր Բազէի «Արցախ. լուսանկարչի աչքը» (Artsakh The Photographer's Eye!, Hrair Hawk Khatcherian) երկլեզու՝ ֆրանսերեն ու  անգլերեն  ալբոմը: Այն հիացնում է իր թեմատիկ ընդգրկունությամբ, ձևավորման ինքնատիպությամբ, տպագրական բարձր որակով: Ալբոմի առաջաբանները հեղինակել են Ռուբեն Գալչյանը և Պատրիկ Տոնապետյանը: Այս անդրադարձով ներկայացնում ենք Հրայր Բազէի Արցախի խաչքարերի լուսանկարներից մի փոքրիկ շարք  «Արցախ. լուսանկարչի աչքը» ալբոմից: 

Դադիվանք, զույգ խաչքարեր, 1283

 

Խատրավանք, 1219

 

Խատրավանք

 

Գտչավանք, 1246

 

Հակոբավանք, 1223

Աղբյուրը՝  Հրայր Բազէ, Արցախ. լուսանկարչի աչքը

(Artsakh The Photographer's Eye!, Hrair Hawk Khatcherian), 2021։

Art 365

29.09.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.