• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Արվեստն ամեն օր, քեզ հետ. 3 հավելված

Արվեստն ամեն օր, քեզ հետ. 3 հավելված

Ինչպես ժամանակակից աշխարհում շատ ու շատ բաներ, արվեստը, այն ներկայացնող թանգարանները, ուսումնասիրող  կազմակերպությունները, աստիճանաբար տեղափոխվում են օնլայն հարթակներ: Ստեղծվում են հետաքրքիր կայքեր ու հավելվածներ, որոնց շնորհիվ արվեստասերը ամեն օր, օրվա մեջ թեկուզ 5 րոպե հատկացնելով կարող է ծանոթանալ համաշխարհային արվեստի գլուխգործոցներին, դրանց ստեղծման պատմությանը, քայլել մեծ թանգարանների վիրտուլ դահլիճներում, խաղալ ճանաչողական խաղեր՝ նույնիսկ տնից դուրս չգալով, կամ երթուղայինի մեջ: Արվեստը ներկայացնեղ հավելվածները շատ-շատ են, սակայն կան լավագույնները, որոնք կարող եք գտնել ու անվճար ներբեռնել  Play Store-ից: Ցավոք, այս հավելվածներում շատ քիչ է ներկայացված հայ արվեստը, ինչը պայմանավորված է ի թիվս այլ հանգամանքները, նաև մեր արվեստասերի պասիվությամբ. եթե մենք ակտիվորեն  օգտագործենք այդ հավելվածները, հնարավոր է, այնտեղ հայտնվեն նաև մեր արվեստի հետ առնչվող նյութեր: ART365-ը ներկայացնում է ART հավելվածների իր ընտրանին:

 

1.Google Arts & Culture

Ինչպես իր բոլոր նախագծերում, այստեղ ևս Գուգլը զարմացնում է այս հավելվածի ընդգրկումներով, իրականացման բարձր որակով ու ճաշակով: Բացի աշխարհի թանգարաններում վիրտուլ շրջագայությունները, արվեստը ներկայացնող անչափ հետաքրքիր հազարավոր հոդվածները, այստեղ կարելի է գտնել ճանաչողական խաղեր, երևակայությունը զարգացնող ուշագրավ նյութեր, ուսուցողական ծրագրեր: Կարելի է դիտել, ընթերցել, լսել արվեստը, ամեն օր՝ բացահայտելով որևէ նոր ու անչափ հետաքրքիր երևույթ, հասկացություն, արվեստագետի: Ի դեպ, հավելվածում մի մեծ ու ընդգրկուն հոդված կա՝ նվիրված Մարտիրոս Սարյանին:

 

 

2.Daily Art

Եթե դուք գեղանկարչություն ու քանդակ եք սիրում և արվեստից ամեն օր ներշնչման կարիք ունեք, այս հավելվածը լավագույն լուծումներից է: Այն ամեն օր ներկայացնում է համաշխարհային գեղանկարչության կամ կիրառական արվեստի որևէ գործ, ապա նաև դրա ստեղծման պատմությունը, հետաքրքիր տարբեր փաստեր: Հավատացնում ենք, որ լարված ու զբաղված օրվա մեջ մեծ բավականություն կստանաք, երբ հավելվածն իր հաղորդագրությամբ կտրի ձեզ հոգսերից ու ներկայացնի որևէ բարձրաճաշակ գործ:

 

 

3.«Ռադիո Արզամաս»

Եթե դուք նախընտրում եք ռուսերեն լեզվով հաղորդակցվել արվեստի աշխարհի հետ, նաև սիրում եք լսել, ապա այս հավելվածը շատ հարմար տարբերակ է: «Արզամասը» մի մեծ կրթական, ճանաչողական, ժամանցային ծրագիր է՝ զարմանալի բազմազան նյութերով, մշակութային ու հասարակական բազմազան թեմաներով հիանալի դասախոսություններով ու դասընթացներով: Ռուսական ու համաշխարհային մշակույթն այստեղ ներկայացվում է հնարավորինս ժամանակակից, մատչելի ու անչափ հետաքրքիր  մոտեցումներով:

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձուման

Art 365

25.11.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.