• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Արչիմբալդո․ 16-րդ դարի սյուրռեալիստը

Արչիմբալդո․ 16-րդ դարի սյուրռեալիստը

Մաներիզմի հիմնադիր, բայց իր որոշ աշխատանքներով սյուրռեալիստական արվեստը  հիշոցնող Ջուզեպպե Արչիմբալդոն(1526-1593) ծնվել է Միլանում՝ նկարչի ընտանիքում։ Վաղ հասակից օգնել է հորը՝ եկեղեցիների ներքին հարդարման,  որմնանկարների ստեղծման աշխատանքներում։ Մասնավորապես զբաղվել է եկեղեցիների վիտրաժների ու գոբելենների էսքիզներով։ Կյանքի հաջորդ շրջանում Ջուզեպպեն արդեն պալատական նկարիչ է Վիեննայում՝ Մաքսիմիլիան Երկրորդ կայսեր պալատում։

Մաքսիմիլիան կայսեր ընտանիքը, 1563

Այս շրջանում էլ, ապա նաև հետագայում Պրահայում՝ Ռուդոլֆ Երկրորդ կայսեր ծառայության մեջ,  պալատականների ավանդական դիմանկարներին  զուգահեռ, նկարիչը ստեղծում է իր ինքնատիպ դիմանկարները, որտեղ պատկերվող անձը ներկայացվում է տարբեր առարկաների համադրությամբ։ 

Այս շարքի ամենահայտնի գործերից է՝ «Կայսր Ռուդոլֆ 2-րդի դիմանկարը՝ Վերտումնի կերպարում» նկարը։ Այստեղ կայսերը պատկերված է տարվա եղանակների, բերք ու բարիքի ու պտղաբերության հին իտալական աստծո՝ Վերտումնի կերպարում։ Ըստ այդմ էլ՝ Ռուդոլֆ 2-րդի դիմանակարը բնական բարիքների մի յուրահատուկ համադրություն է։ Այս շարքի մինչ այդ նաև հետագայում ստեղծված այլաբանական պատկերները նշանավոր են դարձնում նկարչին ու այդ հռչակը չի մարում մինչ օրս։ 

 

Տարվա եղանակներ և տարերքներ, ամառ, գարուն, օդ և կրակ, 1560-ականներ

Տարվա եղանակներ, ձմեռ, աշուն, ջուր, հող

Իրավաբան, 1566

 

Արչիբալդոյի ինքնահատուկ պատկերեները տարբեր մեկնաբանություններ են ստացել արվեստաբանների ու մշակութաբանների կողմից։ Գլխավոր նորությունը, որ բերում է նկարիչն այն է, որ այլ լեզվով այլ բան է պատկերվում, այսինքն հաճախ տգեղ ու անհամաչափ թվացող առարկաների միջոցով գեղեցիկ ու կառուցիկ պատկեր է ստեղծվում։ Այս սկզբունքի մեջ էլ թերևս թաքնված է Արչիմբալդոյի պատկերների յուրահատուկ հմայքն ու ազդեցությունը։ Դիտողի առջև կարծես մի յուրահատուկ փազլ է դրվում, որն առաջին հայացքից ամբողջական պատկեր է, սակայն նկարի ուսումնասիրության շարունակությունը առաջնորդում կամ ստիպում է դիտողին, մտովի մասնատել այն, փորձել հասկանալ կազմությունը, ապա նորից այն ամբողջացնել։ Այսինքն անցնել նկարչի անցած ճանապարը՝ ամբողջից՝ մասեր, ապա հակառակը։

    

Art 365

05.06.2023

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.