• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Արձակուրդները Հայաստանում․ կիրճեր ու գետեր

Արձակուրդները Հայաստանում․ կիրճեր ու գետեր

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։

   Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թըքում ու զարկում ժեռուտ ափերին,

Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
― Վա՜շ-վի՜շշ, վա՜շ-վի՜՜շշ․․․

 

Լոռվա ձորն ու Դեբեդ գետը ներկայացնող Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմի հայտնի տողերը, թեև կարող են վախ ներշնչել, սակայն ընդհակառակը մարդկանց կանչում ու տանում են Լոռի, պարգևում անմոռանալի տպավորություններ։ Հայ շատ այլ բանաստեղծների ու նկարիչների գործերում կարելի է տեսնել մեր երկրի գետերը, ձորերն ու կիրճերը, որտեղ մենք ու մեր հայրենակիցները սիրում ենք ամառային հանգիստն անցկացնել։ Ներկայացնում ենք գետափերն ու ձորերը ներկայացնող հայ նկարիչների գործեր։ Սկսենք Լոռիից․

 

Փանոս Թերլեմեզյան, Դեբետ

 

Առաքել Առաքելյան, Լոռի, 1970

 

Փանոս Թերլեմեզյան, Մարց գետի ափը

 

Որոտանի եզերքին կա մի ուռենի,

Ա՜խ,նա սիրով սրտագին պահում է ճամփաս,

Հայացքը լուրթ ջրերին,ականջը` ձայնի,

Երազներով քնքշագին պահում է ճամփաս:

Այն վարսաթափ ուռենին,տխուր ուռենին

Այս ուշ-մշուշ աշունքին պահում է ճամփաս:

Համո Սահյան

 

Բանաստեղծական ու նկարչական ամենասիրված գետերից է Որոտանը։ Հատկապես Համո Սահյանի բանաստեղծություններում Որոտանի կիրճը, հարակից քարափներն իրենց գեղեցիկ արտացոլումն են գտել։ Հայ նկարիչները նույնպես ներկայացրել են որոտանյան ու սյունիքյան պատկերներ․

 

Զաքար Խաչատրյան, Որոտանի կիրճը, 1978

 

Գրիգոր Շարբաբչյան, Բնանկար Գորիս, 1927

 

Իհարկե, գետեր ու կիրճեր կան նաև Հայաստանի մյուս մարզերում։ ներկայացնում ենք ևս երկու նկար․

 

Շմավոն Հակոբյան, Ջերմուկի գետը, 1955

 

Աբեղյան Մհեր, Վիշապի կիրճը Բյուրական, 1963

 

 

Հեղինակ՝ Հայկ Համբարձումյան

Նկարների աղբյուրը՝ ՀԱՊ շտեմարան, www.gallery.am

Art 365

20.07.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.