• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ամենակարևորի մասին. 5 դրամա՝ իրական դեպքերի և դեմքերի մասին

Ամենակարևորի մասին. 5 դրամա՝ իրական դեպքերի և դեմքերի մասին

Իրական դեպքերի և ամենաարդիական թեմաների հիման վրա նկարահանված ֆիլմերն առավել հետաքրքիր են, քանի որ մարդկանց հուզում են իրական պատմությունների գեղարվեստական մեկնաբանությունները և ամենօրյա խնդիրներին կինոյի անդրադարձները:

Ձեզ ենք ներկայացնում 5 հուզիչ պատմություն հերոսական ուժի տեր մարդկանց մասին:

 

1. Խղճի թելադրանքով / По соображениям совести /Hacksaw Ridge. 2016

 

ռեժ.՝ Մել Գիբսոն

դերերում՝ Էնդրյու Գարֆիլդ, Սեմ Ուորթինգթոն, Թերեզա Փալմեր, Լյուկ Բրեսլի ևն

 

Մել Գիբսոնի՝ այս հուզիչ և իրական փաստերի հիման վրա նկարահանած ֆիլմը պատմում է Դեզմոնդ Դոս անունով մի տղայի մասին, որը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել էր ամերիկյան բանակում: Նա կրոնական համոզմունքների պատճառով  հրաժարվել է զենք բռնել և կրակել: Դրանով հանդերձ՝ Դեզմոնդը կարողացել է մարտերից մեկի ժամանակ փրկել բազմաթիվ կյանքեր: Իսկական մարդասիրություն, հերոսականություն, նվիրում, հավատ, սեր: Բարի ֆիլմ դաժան դեպքերի մասին:

 

2. Մոդի / Моди /Maudie. 2016

 

ռեժ.՝ Էշլին Ուոլշ

դերերում՝ Իտան Հոուկ, Սալլի Հոքինս

 

Կանադա, 20-րդ դարի առաջին կես: Բարդ ու փակ բնավորությամբ մի ձկնավաճառ և նրա տնտեսուհի Մոդին սիրահարվում են իրար: Աղջիկը ծանր հիվանդություն ունի, որը քայքայել է նրա ձեռքերը: Բայց Մոդին անչափ լուսավոր և լավ կին է, և Էվերեթը՝ ձկնավաճառը, ամեն բան անում է, որ օգնի սիրելիին: Մոդին դառնում է սիրված և գնահատված նկարչուհի, իսկ Էվերեթը՝ ավելի բաց և բարի:

 

3. Կապիտան Ֆանտաստիկ / Капитан Фантастик / Captain Fantastic . 2016

 

ռեժ.՝ Մեթ Ռոսս

դերերում՝ Վիգգո Մորթենսեն, Ջորջ ՄաքՔեյ, Սամանտա Իսլեր ևն

 

Ամուսիններն իրենց 6 երեխաների հետ որոշում են աղտոտված և խելահեղ քաղաքից հեռու ապրել՝ բնության մեջ, ճիշտ արժեքներով, հետու տեխնոլոգիական սարդոստայնից և զոմբիացնող վարքուբարքից: Սակայն հնարավո՞ր է երջանիկ լինել՝ արտաքին ողջ աշխարհից մեկուսանալով, հնարավո՞ր է ապրել այս աշխարհում և չլինել բոլորի պես:

Անչափ հուզիչ և մտածելու տեղիք տվող ֆիլմ կյանքի, արդիական խնդիրների, մահվան, ճշտի, սխալի և հարաբերական ու մշտական արժեքների մասին:

 

4. Առյուծ / Лев / Lion . 2016

 

ռեժ.՝ Գարտ Դեյվիս

դերերում՝ Դեվ Պատել, Նիքոլ Քիդման, Ռունի Մարա ևն

 

Իրական դեպքերի վրա հիմնված պատմություն: Սառու անունով տղան 5 տարեկանում պատահականորեն հայտնվում է անծանոթ տարածքում և կորցնում տան ճամփան: Նրան գտնում է մի ավստրալացի զույգ և որդեգրում: Երկար տարիներ են անցնում, բայց տղան չի դադարում սեփական ընտանիքն ու տունը փնտրել...

 

5.  Սուլլի / Чудо на Гудзоне / Sully. 2016

 

ռեժ.՝ Քլինթ Իսթվուդ

դերերում՝ Թոմ Հենքս, Ահարոն Էքհարթ ևն

 

2009 թ. հունվարի 15-ին տեղի ունեցածն անվանում են «Հուդզոնի հրաշք»: Այդ օրը Չեսլի Սալենբերգեր անունով օդաչուն կարողացավ վթարային վայրէջք կատարել Հուդզոն գետի վրա: Ոչ մի ուղևոր չտուժեց արդյունքում: Աշխարհում բոլորն էլ փառաբանում օդաչուի պրոֆեսիոնալիզմը: Սակայն շուտով հետաքննություն է սկսվում, որը սպառնում է օդաչուի հեղինակության հետ խաղալ... Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմ:

Աղբյուրներ՝ Աղբյուրներ՝ Kinopoisk.ru, IMDb.com, Wikipedia:

shushan karapetyan

03.09.2021

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.