Ամառը թեև գեղանկարիչների ամենանախընտրելի եղանակը չես համարի, սակայն ամառային բնանկարների, մրգային ու ծաղկային նատյուրմորտների պակաս հայ գեղանկարչության մեջ նույնպես չի զգացվում։ Բնանկարներում, իհարկե, գերակշռում են մեր հայրենիքի գեղեցիկ հանգստյան վայրերը, սակայն կան նաև տարբեր տրամադրություններ արտահայտող վերացական պատկերներ։ Art365-ը ներկայացնում է ամառային բնանկարներ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից։

Մարտիրոս Սարյան, Կեսօրյա անդորր, 1924

Ջոտտո, Շոգ օր, 1929

Էդուարդ Սարգսյան, Ամառային երեկո Բջնիում, 1948

Մհեր Աբեղյան, Բյուրականի ամառը, 1956

Ջոտտո, Շոգ օր․ երևանյան տոթ 1971

Գրիգոր Ազիզյան, Ամառ, 1982

Գառզու, Ամառ, 1984

Կարեն Սմբատյան, Շոգ օր, 1985

Մեգալ, Ամառ, 2010