Միայն երկու անսահման բան կա՝ տիեզերքը և հիմարությունը: Չնայած տիեզերքի մասով այնքան էլ վստահ չեմ:
Միայն հիմարին է պետք կարգ ու կանոն, հանճարը ղեկավարում է քաոսը:
Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի ստացվում: Պրակտիկան այն է, երբ ամեն ինչ աշխատում է, բայց ոչ ոք չգիտի, թե ինչու: Մենք համատեղում ենք տեսությունն ու պրակտիկան. ոչինչ չի ստացվում, և ոչ ոք չգիտի, թե ինչու:
Կյանքն ապրելու միայն երկու ձև կա. առաջինը՝ հրաշքներ գոյություն չունեն, երկրորդը՝ ամեն ինչ հրաշք է:
Կրթությունն այն է, ինչ մնում է դպրոցում սովորած ամեն ինչի մոռացումից հետո:
Ես չգիտեմ, թե ինչ զենքով է լինելու երրորդ համաշխարհային պատերազմը, բայց չորրորդը լինելու է փայտերով ու քարերով։
Հասարակ հիմարություն է նույն բանն անելն ու տարբեր արդյունքներ ակնկալելը:
Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքը. գիտելիքը սահմանափակ է, մինչդեռ երևակայությունն ընդգրկում է ամբողջ աշխարհը։
Դուք երբեք խնդիր չեք լուծի, եթե մտածեք այնպես, ինչպես նրանք, ովքեր ստեղծել են այդ խնդիրը։
Ով ցանկանում է տեսնել իր աշխատանքի արդյունքը միանգամից, պետք է դառնա կոշկակար։
Կյանքը նման է հեծանիվ քշելուն. հավասարակշռությունը պահպանելու համար պետք է շարժվեք:
Բոլորը գիտեն, որ դա անհնար է: Բայց ահա գալիս է մի տգետ, որը դա չգիտի, և հենց նա էլ հայտնագործություն է անում:
Միտքը, մեկ անգամ իր սահմաններից դուրս գալուց հետո, երբեք չի վերադառնա նախկին տարածք:
Եթե ցանկանում եք երջանիկ կյանք ունենալ, պետք է կապված լինեք նպատակին, ոչ թե մարդկանց կամ իրերին:
Ձգտեք ոչ թե հաջողության հասնել, այլ ձեր կյանքն իմաստալից դարձնել։
Պատահականությունների միջոցով Աստված իրեն գաղտնի է պահում։
Միակ բանը, որ ինձ խանգարում է սովորել, ստացած կրթությունն է։
Մարդը, որը երբեք չի սխալվել, երբեք նոր բան չի փորձել։
Բոլոր մարդիկ ստում են, բայց դա սարսափելի չէ, քանի որ ոչ ոք ոչ ոքի չի լսում:
Եթե որևէ բան տատիկիդ բացատրել չես կարողանում, ուրեմն ինքդ էլ չես հասկանում դա: