• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Որսորդները ձյան վրա. Տարկովսկին, Բախը և Բրեյգելը

Որսորդները ձյան վրա. Տարկովսկին, Բախը և Բրեյգելը

Անդրեյ Տարկովսկու նշանավոր Սոլյարիս (1972 թ.) ֆիլմի ամենահայտնի դրվագում Յոհան Սեբաստիան Բախի Ֆա մինոր պրելյուդիայի(Է. Արտեմևի մշակմամբ) առինքնող երաժշտական  ուղեկցությամբ ներկայացվում է աշխարհում թերևս ամենահայտնի ձմեռային բնանկարը՝ Պիտեր Բրեյգել Ավագի Որսորդները ձյան վրա կտավը: 

 1565 թվականին ստեղծված այս գործը ընդգրկված է նկարչի՝ տարվա եղանակները պատկերող շարքում և այսօր ցուցադրվում է Վիեննայի Արվեստների պատմության թանգարանում: 

 

 

Կոմպոզիցիան և տեսանկյունը

 

Ընդհանրապես Բրեյգել Ավագի  նկարները հայտնի են իրենց կառուցվածքային յուրահատկություններով, դետալների ու ֆիգուրների առատությամբ և մանրակրկիտ մշակված տեսանկյուններով։  Որսորդները ձյան վրա նկարը կառուցված է երկու հիմնական պլանով. առաջին պլանում՝  գյուղ վերադարձող որսորդներն են, շները և ձյունածածկ ծառերը, երկորդ պլանում՝  ձմեռային գյուղի համայնապատկերը, աշխատող ու սառած գետակի վրա սահող մարդիկ: Նկարին խորություն հաղորդելու համար Բրեյգելը օգտագործել է տարածական հեռանկարի մեթոդը և համապատասխան գունային էֆեկտներ, ինչի շնորհիվ  նկարի առջևի մասում մանրամասներն ավելի հստակ են, մինչդեռ հեռավոր գյուղական տեսարանը, լեռները այդքան որոշակի չեն, բացի այդ առաջին պլանի մուգ գույներից անցում է կատարել ավելի բաց գույների:  Ֆիգուրների դասավորվածությունը նկարում ստեղծում է բնական շարժման տպավորություն, որը տանում է դիտողի հայացքը որսորդներից դեպի գյուղի խորքը։ Որսորդների քայլքը, ձնապատ լանջը և ձախից  աջ ձգվող գետակը ստեղծում են շարժման պատրանք։ Հորիզոնական գծին հակադիր՝ ծառերի  ուղղահայաց գծերը այլ համաչափություններ են ստեղծում: Նկարիչն այս ամենը դիտում և պատկերում է փոքր-ինչ վերևից՝  նկարից դուրս գտնվող բլրակի վրայից: Այս  բարձրադիր տեսանկյունը հնարավորություն է տալիս ավելի ամբողջական ու ընդգրկուն տեսնել պատկերվող իրականությունը: 

 

Տպավորություն, տրամադրություն ու խորհուրդներ

 

Այս պարզ թվացող սակայն բավական բարդ կոմպոզիցիան մեծ ազդեցություն է գործում դիտողի վրա՝ պարգևելով հակասական զգացողություններ ու ապրումներ:  16-րդ դարի կյանքը պատկերող կտավը ցույց է տալիս գյուղական առօրյան, բնության և մարդու ներդաշնակությունը, բայց նաև կյանքի ծանրությունը, տագնապալի ու անկանխատեսելի բնույթը։

Թվում է, թե որսորդները ծանրաբեռնված են վերադառնում, սակայն իրականում որսացել են ընդամենը մեկ  նիհարիկ աղվես:  Սա կարող է խորհրդանշել կյանքի դժվարություններն ու մարդկային ջանքերի անիմաստությունը:  Միաժամանակ սակայն, երկրորդ պլանում տեսնում ենք երեխաների անհոգ խաղը, որն այդուհանդերձ, կյանքի շարունակականության ու փոքրիկ ուրախությունների հույսեր է ներշնչում: Որսորդների մուգ գույներով պատկերված մռայլ կերպարները, նիհար շները հակադրվում են ձախ կողմի պանդոկի բակում կրակ վառող և ինչ-որ բան խորովել պատրաստվող ընտանիքի պատկերին: Ինչով կրկին շեշտվում է կյանքի բազմազանությունը, իրականության տարբեր ընկալումներն ու վիճակները: 

Իսկ ձմեռային կիսամութ, սակայն որոշակիորեն դեպի լույսը գնացող բնանկարը,  նաև դեպի լույսը ձգվող ծիծեռնակի պատկերը հիպնոտիկ ազդեցություն է գործում՝ ցույց տալով տագնապների ու ծանրության հաղթահարման ու խաղաղություն գտնելու հնարավորությունները: Կյանքը շարունակվում է, խավարին հաջորդում լույսը և բոլոր ձմեռներին էլ գարուն է հաջորդում:  

Art 365

22.02.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.