Վոլտերը 18-րդ դարի ֆրանսիական լուսավորական դարաշրջանի ամենանշանավոր և ազդեցիկ մտածողներից է (1694-1778)։ Նա ոչ միայն փիլիսոփա էր, այլև արդյունաշատ գրող, պատմաբան և դրամատուրգ։ Վոլտերն իր երկերում բարձրաձայնում, հաճախ երգիծում է դարաշրջանի բարքերն ու արատները, պայքարում անարդարության և բռնակալության դեմ։ Վոլտերի գրական ու փիլիսոփայական ժառանգությունը հսկայական ազդեցություն է ունեցել ժամանակակից արևմտյան մտածողության ձևավորման վրա։ Այնպիսի հիմնարար գաղափարներ, ինչպիսիք են՝ ազատությունը, հանդուրժողականությունը, բանականության գերակայությունը ձևավորվեցին ու շրջանառվեցին Վոլտերի երկերի շնորհիվ։ Փիլիսոփայի խոսքն աչքի է ընկնում դիպուկ ձևակերպումներով, տպավորիչ, երբեմն հակասական արտահայտություններով։ Ներկայացնում ենք Վոլտերի մտքերի մի փունջ փիլիսոփայական ու կենսական տարբեր հասկացությունների ու երևույթների վերաբերյալ։
Ազատության և հանդուրժողականություն
«Ես համաձայն չեմ ոչ մի բառի հետ, որ դուք ասում եք, բայց պատրաստ եմ մահանալ ձեր՝ այն ասելու իրավունքի համար»։
«Դժվար է հիմարներին ազատել այն շղթաներից, որ նրանք պաշտում են»։
«Մարդն ազատ է այն պահին, երբ ցանկանում է այդպիսին լինել»։
«Մտքի ազատությունը հոգու կյանքն է»։
«Իսկական ազատության բնույթն անկախությունն է, որը պահպանվում է ուժով»։
«Ազատությունը կախված է միայն օրենքից, այլ ոչ թե մարդկանց քմահաճույքներից»։
«Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի մտածելու և թույլ տալ ուրիշներին ևս վայելել այդ արտոնությունը»։
Աստված և հավատ
«Եթե Աստված գոյություն չունենար, անհրաժեշտ կլիներ նրան հորինել»։
«Հավատը նրանում, որ հավատաս մի բանի, որին չես հավատում»։
Փիլիսոփայություն և կյանք
«Կատարելությունը լավի թշնամին է»։
«Աշխատանքը մեզնից հեռացնում է երեք մեծ չարիք՝ ձանձրույթը, արատը և կարիքը»։
«Որքան շատ ես կարդում՝ առանց մտածելու, այնքան ավելի ես համոզվում, որ շատ գիտես, բայց որքան շատ ես մտածում՝ կարդալիս, այնքան ավելի պարզ ես տեսնում, որ դեռ շատ քիչ գիտես»։
«Երևակայությունը կառավարում է աշխարհը»։
«Երջանկությունը ընդամենը երազանք է, ցավը՝ իրականություն»։
Սեր և ամուսնություն
«Ամուսնությունն ու նրա կապանքները՝ կա՛մ մեծագույն բարիք են, կա՛մ մեծագույն չարիք»։
«Սերը բոլոր կրքերից ամենաուժեղն է, քանի որ միաժամանակ տիրում է գլխին, սրտին և մարմնին»։
«Ամուսնությունը միակ արկղն է, որտեղ դուք կարող եք գանձ փնտրել և գտնել մոխիր»։
«Բոլոր կրքերից ամենաանհեթեթը սերն է։ Այն ամեն ինչի միաձուլումն է՝ հաճույքի, ցավի, խելագարության և բանականության»։
«Մենք ծնվում ենք սիրո համար, սերը մեր սկիզբն է, մեր վերջը, մեր կյանքը»։
«Երջանիկ ամուսնությունը կարող է տեղի ունենալ միայն երկու լավ ընկերների միջև»։