• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
 Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը․ թանգարանային գիշեր 2026

Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը․ թանգարանային գիշեր 2026

Թանգարանների միջազգայի օրվանը՝ մայիսի 18-ին ընդառաջ թանգարանային աշխարհում կանցկացվեն բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումներ։  «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը»․ միջոցառումների այս տարվա ընդհանուր խորագիրը արտահայտությունն ու արձագանքն է աշխարհի ներկա ճգնաժամային ու մասնատված վիճակի։ Հակասությունների սրման ու հակամարտությունների ակտիվացման  պայմաններում թանգարանները դիրքավորովում են որպես մշակութային, հոգևոր, կրթական կարևոր հարթակներ, որտեղ կարող է ծավալվել արգասաբեր երկխոսություն՝ հակասությունների հաղթահարման, համամարդկային արժեքների պահպանության ու աշխարհում խաղաղության հաստատման շուրջ։ 

 

Ի թիվս այս օրերի այլ միջոցառումների մայիսի 16-ին կլինի «Թանգարանային գիշերը», որի ընթացքում է ծրագրին միացած  հայաստանյան թանգարանները անվճար հիմունքներով այցելուներ կընդունեն ժամը՝ 11.00-24.00-ը։ Միջոցառումների ծավալուն ծրագրից առանձնացրել ենք մի շարք ցուցադրություններ ու միջոցառումներ, որոնք անպայման պետք է դիտել ու մասնակցել։

 

Հայաստանի պատմության թանգարան

 

Մայիսի 16

Ժամը՝ 19.00- «Գոյապայքար և վերածնունդ․ Հայաստանի Հանրապետություն» (հիմնական ցուցադրության վերաբացում) 

 
«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի  գիտահետազոտական ինստիտուտ

 

Մայիսի 16

ժամը 18.00-Դասախոսություն՝ «Ձեռագրերի պահպանումը և նորագույն տեխնոլոգիաները» (բանախոս՝ Արմեն Խորոզյան)

Ժամը՝ 20.00 -   Կատալոգի շնորհանդես՝ «Ծաղկելու արվեստ»

ժամը՝ 21.00 -  Համերգ՝ «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբ (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Հասմիկ Վարդանյան)

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

 

Մայիսի 16

ժամը 11.00-24.00- Ժամանակավոր ցուցադրություն՝ «Նամակներ Վիլժուիֆից»

ժամը 17.00- Բանախոսություն՝ «Կոմիտասի պատկերացումները ապագայի երաժշտության վերաբերյալ և բնականության հարց»

(բանախոս՝ Արթուր Շահնազարյան)

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

 

Մայիսի 16

ժամը 15.00-17.00- Վարպետաց դասեր՝ «Խեցեղենի վերականգնում», «Սեպագրերի ուսուցում», «Նկարչություն», «Բրուտագործություն»

 
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

 

Մայիսի 18

Ժամը-14.00-Համերգ՝ «Միավորվում ենք երաժշտության շուրջ» (պատանի կոմպոզիտորների ստեղծագործություններ, խմբավար՝ Արփինե Կալինինա)

 

Հովհաննես Թումանյանի թանգարան

 

Մայիսի 16

ժամը 14.30- Ներկայացում՝ «Կիկոսի մահը» (Հովհ. Թումանյանի թանգարանի և Հայաստանի աուտիզմի ասոցիացիայի «Իմ ուղին» կենտրոնի «Ճամփորդները» թատերախմբի մասնակցությամբ) 

ժամը 18.00-Ցուցահանդես՝ «Արտիստի աչքով» (իտալացի արվեստագետ Ֆիլիպպո Բիաջիոլիի՝ թումանյանական հեքիաթների պատկերազարդումներ)

Մայիսի 18

Ժամը՝ 16.00

Գրքի շնորհանդես՝ Հովհ․ Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու,  6-րդ հատոր

 
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

 

Մայիսի 16

ժամը 11.00-24.00-Ցուցահանդես՝ Ավետիք Իսահակյանի և կնոջ՝ Սոֆիի եվրոպական շրջանի հագուստների և լուսանկարների:

 

Թանգարանների միջազգայի օրվան նվիրված միջոցառումների ամբողջական ցանկը այստեղ։ 

 

 

Art 365

12.05.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.