• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Շոպենը ֆիլմերում

Շոպենը ֆիլմերում

Ներքին դրամատիզմ և ներամփոփություն, կորուստ և կարոտ, հիշողություն ու ժամանակի անդառնալիություն, ազգային ու պատմական ողբերգություններ, ի վերջո անսփոփ մենություն․  այս և շատ այլ հոգեվիճակներ ու ապրումներ  արտահայտելու համար համաշխարհային կինոմատոգրաֆը դիմում է Ֆրեդերիկ Շոպենի (1810–1849) երաժշտությանը։  Նրա դաշնամուրային զարմանալի ստեղծագործությունները ամենատարբեր ապրումների ու իրավիճակների ներկայացման մի բացառիկ գանձարան են։ Շոպենի նոկտյուրներով ու բալլադներով են իրենց հիշողությունների, նոստալգիայի, կարոտի, սիրո, մենության, մասին պատմել նշանավոր ֆիլմերի շատ հերոսներ։ Այս մեղեդիները նրբորեն համադրում են հոգեբանական լարվածությունն ու քնարական նրբությունը, ժամանակի արագ անցումներն ու հավերաժական թվացող դադարները։ 

Թերևս հենց այս ամենի շնորհիվ էլ  Շոպենը դարձրել է կինոյի սիրելի դասական հեղինակներից մեկը։ Ներկայացնում ենք մեծ կոմպոզիտորի երեք հայտնի ստեղծագործություն, որոնք կարող ենք լսել երեք հայտնի  ֆիլմերում․

 
1․ Նոկտյուրն C minor, No 20
Դաշնակահարը-The Pianist (2002, ռեժ. Ռոման Պոլանսկի)
 

Ռ, Պոլանսկու նշանավոր Ֆիլմը նվիրված է լեհ-հրեա դաշնակահար Վլադիսլավ Շպիլմանի ճակատագրին։ Շոպենի ստեղծագործությունները այստեղ ոչ միայն երաժշտական ֆոն են, այլև գոյատևման պայքարի, ողբերգության ու  ազգային հիշողության խորհրդանիշ։

 

2. Նոկտյուրն,  op.9 no 2
Թրումանի շոուն- The Truman Show (1998, ռեժ. Փիթեր Ուիր)
 

Ֆիլմի ամենահուզիչ դրվագներում  հնչում է Շոպենի երաժշտությունը՝ ընդգծելով հերոսի ներքին արթնացումն ու իրականության բացահայտումը։ 

 

3. Պրելյուդ, op. 20, No 2
Աշնանային սոնատ-Autumn Sonata (1978, ռեժ. Ինգմար Բերգման)

Բերգմանի հոգեբանական դրամայում դաշնամուրային երաժշտությունը կենտրոնական նշանակություն ունի։ Մոր և դստեր հարաբերությունների լարվածությունը բացահայտվում է նաև Շոպենի երաժշտության միջոցով։ 

Art 365

23.02.2026

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.