• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Սահակ Պարթև․ Երգեր Սուրբ Խաչին

Սահակ Պարթև․ Երգեր Սուրբ Խաչին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եկեղեցական տոնացույցի հինգերորդ ու տարվա մեջ վերջին տաղավոր տոնը Սուրբ Խաչը կամ Խաչվերացը նշում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում։ Խաչի վերացման, կանգնեցման տոնի պատմական հիմքը 628 թվականին՝ 14 տարի պարսկական գերությունից հետո մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչափայտի վերադարձն է Երուսաղեմ ու կանգնեցումը Գողգոթայում։ Եվ այն ժամանակ՝ միջին դարերում և այսօր էլ քրիստոնյաների համար  Խաչափայտի ազատագրումը խորհրդանշում է հավատացյալների ազատագրումը ֆիզիկական ու հոգևոր գերությունից ու փրկչական Սուրբ Նշանի հաղթանակը։ Մեզ՝ հայերիս համար խաչափայտի վերադարձը նշանավոր է նրանով, որ այն անցնում էր պատմական Հայաստանով, ի մասնավորի Կարին քաղաքով և այստեղ Սուրբ Խաչի զորությամբ հրաշքներ են լինում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին։ 
Քրիստոնեական կենտրոնական սրբության պաշտամունքն ու փրկչական խորհրդաբանությունը, իհարկե, հաստատվել է Խաչափայտի ազատագրումից շատ ավելի վաղ՝ քրիստոնեության առաջին դարերում։ Մասնավորապես Սուրբ Խաչին են ձոնվել շարականներ, որոնք հետագայում և մինչ օրս էլ կատարվում են Սուրբ խաչի տոնին և ծիսական արարողությունների ժամանակ։ Մասնավորապես Սուրբ Խաչին ձոնված հնագույն շարականները հեղինակել է Սուրբ Սահակ Պարթև հայրապետը։ Այս հոգևոր երգերում էլ արդեն տեսնում ենք Սուրբ Խաչի խորհրդաբանությունը․ թե ինչպես  Քրիստոսի Խաչելությամբ ու Հարությամբ մահվան գործիքից խաչափայտը վերածվում է փրկության ու հոգևոր ազատագրման նշանի, պատժի պարագայից՝ պահպանություն պարգևող ու շնորհներ բաշխող զորության։ Ներկայացնում ենք Սահակ Պարթևի Սուրբ Խաչին ձոնված երգերը աշխարհաբար թարգմանությամբ։ Դրանք ընդգրկված են Խաչվերացի տոնի Առաջին օրվա կանոնում։ 
 
Երգեր Սուրբ Խաչին

 

Ա

 

Խաչին Քո, Քրիստոս, երկրպագում ենք

և թաղումը Քո մեծարում ենք

և Սուրբ Հարությունը Քո փառավորում ենք:

Եկե՛ք, հավատացյալնե՜ր,

երկրպագենք մեր Քրիստոս Աստծուն,

քանի որ եկավ, Իր Խաչի միջոցով

պարգևներ շնորհեց աշխարհին:

 

Բ

 

Փա՛ռք Սուրբ Խաչին, ալելուիա՜,

Սուրբ Սիոնին, ալելուիա՜,

Սուրբ Հարությանն, ալելուիա:

 

Դրոշմվեց մեր մեջ Քո երեսի լույսը,

և ուրախություն տվիր մեր սրտերին

իրենց ցորենի պտուղով, գինով, ձեթով լիացրիր նրանց։


Փա՛ռք Սուրբ Խաչին, ալելուիա:
Փա՜ռք և երկրպագություն

Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն

այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Փա՛ռք Սուրբ Խաչին, ալելուիա:

Art 365

13.09.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.