• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Նեսո բիձեն, Թումանյանի համագյուղացիները և Դսեղը․ Ակսել Բակունցի անհայտ լուսանկարները

Նեսո բիձեն, Թումանյանի համագյուղացիները և Դսեղը․ Ակսել Բակունցի անհայտ լուսանկարները

Ակսել Բակունցին  ու Հովհաննես Թումանյանին թեև կարելի է ժամանակակիցներ համարել, սակայն նրանք միմյանց չեն հանդիպել։ Բայց այնպես է ստացվում, որ արդեն բանաստեղծի մահից հետո, Ա․ Բակունցը այցելում է Հովհ. Թումանյանի  ծննդավայր՝  Լոռվա Դսեղ գյուղ, ավելին, անմահացնում 1930-ականների գյուղը իր լուսանկարներում: Քչերը գիտեն, որ մեծ արձակագիրը նաև լուսանկարիչ էր: Ակսել Բակունցի Գորիսում գտնվող տուն-թանգարանում ցուցադրվում է նրա անգլիական արտադրության լուսանկարչական սարքը։ Հենց այս սարքի շնորհիվ էլ, որը արձակագիրը հետագայում նվիրել է եղբորը՝ Վահանին, պահպանվել ու մեզ են հասել Բակունցի, նրա ընտանիքի, նաև նրա այցելած վայրերի  լուսանկարները։ Դրանց թվում են Դսեղի ու Հովհ. Թումանյանի ժամանակակիցների այն   լուսանկարները, որոնք այսօր պահվում են  Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։  

 

Այսպես,  Ակսել Բակունցը Հովհաննես Թումանյանի դստեր՝  Նվարդ Թումանյանի հետ Դսեղում է լինում 1932 թ․, ծանոթանում գյուղացիների հետ, լուսանկարում հուշարձաններն ու մարդկանց: Այս լուսանկարներն ուսումնասիրած գրականագետ Թեհմինա Մարությանը նշում է.«Դսեղյան այդ լուսանկարները առայժմ Բակունցի կողմից արված մեզ հայտնի առաջին ֆոտոիլյուստրացիաներն են, որոնց արժեքը պայմանավորված է նախ և առաջ դրանց պատմա-փաստագրական հատկանիշներով: Թեև Բակունցը եղել է սիրող լուսանկարիչ, և նրա գործնեությունը չի կրել պրոֆեսիոնալ բնույթ, այնուամենայնիվ այդ աշխատանքները հատկանշվում են բարձր գեղարվեստականությամբ ու դիտողունակությամբ: Դրանք նույնպես միտված էին Թումանյանի ծննդավայրը ճանաչելու միջոցով նրա գրաշխարհի անհատակ խորքերը, հոգեխառնության կարևոր երակները բացահայտելուն, և ըստ այդմ՝ կարևոր վավերագրումներ են»:

Լուսանկարների դարձերեսներին պահպանվել են մեծ արձակագրի  արած նշումները:  

Ներկայացնում ենք այս բացառիկ լուսանկարներից մի քանիսը դրանց՝ Ակսել Բակունցի ձեռքով արված մեկնաբանություն-նշումներով: 

 

 «Նեսո բիձա. Թումանյանի խաընկերներից»(ամենայն հավանականությամբ Հովհ. Թումանյանի «Իմ ընկեր Նեսոն» պատմվածքի հերոսը): 

 «Հովհաննես Թումանյանի դուստրը՝ Նվարդ Թումանյանը Դսեղում համագյուղացիների հետ»: 

 «Դեբեդի ձորը: Աջ կողմից այժմ Ձորագեսն է»: 

 «Դսեղի գյուղամեջի աղբյուրը»:

 «Գյուղի աղբյուրը: Ձախ թևի տան մեջ մի տարի ապրել է Թումանյանը: Այդ տունն այժմ դարձնում են Թումանյանի անվան խրճիթ ընթերցարան»

 «Սիրուն խաչ: Թումանյանը շատ հավանում էր այս խաչը»:

 

«Թումանյանի ստորագրությունը Դսեղի Սուրբ Գրիգոր վանքի պատի վրա»:

 

Աղբյուրը՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրն Ակսել Բակունցի լուսանկարներում.

Նոր ցուցադրույթուն Ակսել Բակունցի տուն-թանգարանում, www.syuniacyerkir.am

Art 365

04.10.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.