Մանկական վճիտ պարզություն, միաժամանակ խորն ու բազմաշերտ փիլիսոփայություն։ Ավելի հաճախ ձևի ու բովանդակության այս համադրությամբ է ընկալվում ու բնութագրվում բնութագրում 20-րդ դարի գեղանկարչության ամենից իքնատիպ դեմքերից մեկի՝ Մարկ Շագալի արվեստը։ Նրա զարմանալի գեղանկարների մեջ առանձնաում է նկարչի վաղ շրջանի ստեղծագործություններից մեկը՝ «Ես և գյուղը» (1911) նկարը, որը խտացնում է նրա արվեստի առանձնահատկությունները։

Հիշողություն, թե տեսիլք
«Ես և գյուղը» ստեղծվել է Փարիզում, սակայն, նկարի պատկերաշարը ծնունդ է առնում Շագալի մանկությունից՝ բելոռուսական Վիտեբսկի հրեական միջավայրից։ Այն բնապատկեր չէ դասական իմաստով, այլ մի բարդ ու բազմաշերտ տեսիլք։ Արվեստաբանները «Ես և գյուղը» կուբիստական ինքնանկար են անվանում, նաև կոչում նոստալգիկ սյուրռելիզմի պատկեր, որտեղ արտացոլվել են նկարչի հրեական արմատները։
Նկարում տեսնում ենք մի շարք, առաջին հայացքից իրար հետ չկապվող պատկերներ՝ մարդ և այծ, շրջված տներ գյուղական տեսարաններ օդում լողացող կերպարներ։ Սակայն, այս անկանոնությունն, իհարկե, թվացյալ է և պատկերները կապված են ներքին խորհրդանշական կապերով։
Մարդը, այծն ու կենաց ծառը
Տեսիլքի առաջին շերտում միմյանց նայող կանաչ մարդն ու այծն են։ Պատկերը կարելի մեկնաբանել որպես՝ մարդու և բնության երկխոսություն, գուցե գյուղական կյանքի մանրակերտ, այդ կյանքի մանկական, անմիջական ընկալում։ Այծի դեմքին պատկերված կթվորուհին ամբողջացնում է գյուղական կենցաղի մանրամասները։ Իսկ ներքևում՝ մարդու բռնած բազմերանգ կենաց ծառն է, որը թերևս կյանքի սկիզբն է խորհրդանշում։
Հիշողությունը ու տարածության խթարումը
Հիշողության մեջ, իհարկե, խաթարվում են ժամանակն ու տարածությունը։ Եվ Շագալի այս նկարում է խախտված է հեռանկարը, մասշտաբը, չեն գործում ձգողականության օրենքները։ Տները շրջված են, կերպարները՝ օդում։ Սա ոչ թե ձևական խաղ է, այլ նոր իրականության կառուցում, որտեղ գերակշռում է ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր տրամաբանությունը։ Այս մոտեցումներով Շագալի գեղագիտությունը մոտենում է ավանգարդին, սակայն միշտ մնում է որպես ինքնուրույն, անհատական «առասպելաբանություն»։ Այս նկարում համադրվում են ժողովրդական մշակույթը և ավանգարդ մտածողությունը, ստեղծվում է ինքնակենսագրական սիմվոլիզմ։

Գույնը որպես հիշողության լեզու
Կտավի գունային համակարգը թեմային համապատասխան արտահայտում է ոչ թե տեսանելի աշխարհը, այլ ներքին ապրումը.
Այստեղ կանաչ դեմքը՝ այլակերպված ինքնությունն է, կարմիր և կապույտ հակադրությունները՝ հուզական լարվածություն են ստեղծում
իսկ լուսավոր ֆոնը խորհրդանշում է ՝ մանկական հուշերի պայծառությունը։

