• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Լուի Արմսթրոնգի հրաշալի աշխարհի գովքը

Լուի Արմսթրոնգի հրաշալի աշխարհի գովքը

Ժամանակ առ Ժամանակ, երբ աշխարհը մտնում է բռնության, պատերազմների, անորոշության ու տագնապների շրջափուլերի մեջ, արվեստը միայն իրեն հատուկ միջոցներով ձգտում է այս ամենին հակադրել սերը, հույսը, հավատը վաղվա օրվա նկատմամբ, ներշնչել լավատեսություն ու մարդկանց հայացքը կենտրոնացնել մեր շրջապատող աշխարհի փոքրիկ գեղեցկությունների վրա։ Մի այդպիսի կենսահաստատ ու լավատեսական ստեղծագործություն ծնվեց հեռավոր  1967  թվականին վիետնամական պատերազմի, համատարած անհուսության ու տագնապների շրջանում։

 

Աշխարհը հրաշալի՞ է

 

Լուի Արմսթրոնգի նշանավոր «What a Wonderful World» երգը գրվել է 1967 թվականին։ Երգի  հեղինակներն են Բոբ Թիելը (Bob Thiele) և Ջորջ Դեյվիդ Վեյսը (George David Weiss)։ Ի սկզբանե երգը նախատեսված էր  այլ կատարողի համար, բայց հեղինակները  որոշմամբ, որ այս պարզ, սակայն  խորը երգը իր երգարվեստին բնորոշ յուրահատկությամբ  կատարեց  Լուի Արմսթրոնգը։

Երգը սկզբում լավ չընդունվեց։ Ունկնդիրները  զարմացած ու տարակուսած էին․ պատերազմների ու սոցիալական ցնցումններին ֆոնին, այն կարծես ծաղր լիներ․ գեղեցիկ ծառեր, ժպտացող մարդիկ, երեխաների ծիծաղ․․․, սակայն երգի հեղինակների նպատակն էլ հենց  այդ էր՝ ցույց տալ, որ ամենից ճգնաժամային օրերում էլ կյանքը շարունակվում է։ Անհրաժեշտ է տեսնել  աշխարհի փոքրիկ ու սովորական դարձած գեղեցկությունները, հիանալ արարչագործությամբ, բարություն տարածել։ Եվ այս ամենն էլ ի վերջո կփրկի աշխարհը։  Եվ յուրաքանչյուրի տեսողությամբ է փոխվում աշխարհը։

Art 365

04.08.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.