«Խորհրդավոր ընթրիքը» Լեոնարդո դա Վինչիի ամենահայտնի ստեղծագործություններից է, որը պատկերում է Հիսուսի վերջին ընթրիքը իր աշակերտների հետ։ Ստորև ներկայացնում ենք այդ գլուխգործոցի մասին 5 ուշագրավ փաստ։
1. Հուդայի բնորդի ընտրությունը
Ըստ որոշ վկայությունների, Լեոնարդոն երկար ժամանակ չէր կարողանում գտնել Հուդայի կերպարի համար համապատասխան բնորդ։ Մի օր նա հանդիպում է մի մուրացկանի, որը տարիներ առաջ նրա համար եղել էր Քրիստոսի բնորդ։ Այս պատմությունը ընդգծում է, թե ինչպես նույն մարդը կարող է մարմնավորել թե՛ սրբություն, թե՛ դավաճանություն։
2. Պատկերավորման տեխնիկան
Լեոնարդոն հրաժարվել է ավանդական որմնանկարի տեխնիկայից և փորձել է նոր մեթոդ՝ նկարելով չոր պատի վրա յուղաներկով։ Յուղաներկով նկար9ությունը թեև երկար կյանք չունի, սակայն այն հեշտացնում է նկարչի աշխատանքը։
3. Հիսուսի դեմքի անավարտությունը
Ըստ որոշ աղբյուրների, Լեոնարդոն ամբողջությամբ չի ավարտել Հիսուսի դեմքի պատկերումը՝ համարելով, որ մարդկային ձեռքը չի կարող լիովին արտահայտել աստվածային գեղեցկությունը։
4. Հուդայի կերպարի առանձնահատկությունները
Նկարում Հուդան պատկերված է ստվերում, ձեռքին՝ դրամապանակ, ինչը խորհրդանշում է նրա դավաճանությունը։ Նա նաև աղը թափել է սեղանին, ինչը խորհրդանշում է հետագա իրադարձությունները։ Բացի այս, Հուդան միակ առաքյալն է, որ արմունկը հենել է սեղանին, ինչը թերևս խորհրդանշում է նրա մեկուսացումը։
5. Նկարի վերականգնումը
Նկարը մեծ վնասներ է կրել ժամանակի ընթացքում, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Վերջին մեծ վերականգնումը տևել է ավելի քան 20 տարի՝ 1978-ից 1999 թվականները։