• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
«Կյանքի շարունակությունը» ԱրՀվեստանոցում

«Կյանքի շարունակությունը» ԱրՀվեստանոցում

«Զգացմունքների սրությունը չի կարող պահպանվել մեկուսացված կյանքի լռության մեջ։ Բայց միանշանակ է, որ հնարավոր է ուժեղացնել զգայականությունը՝ անդրադառնալով արվեստագետի աշխատանքներին։ Եվ երբեմն դա նույնիսկ անհրաժեշտ է: Պետք է տարին երկու անգամ, ինչպես բժշկի ես այցելում, գնալ Մաշա Կապի նման մարդկանց մոտ, որպեսզի քո զգայունությունը հետազոտեն։ Պարզապես համոզվելու համար, որ որէև  բան հուզում է Ձեզ, որ դուք դեռ, «ամենայն հավանականությամբ ողջ եք» և չեք դարձել ինքներդ ձեր  հիշողությունը՝ հինգ կամ քսանհինգ տարի առաջվա իրական զգացմունքների մասին»:

Այս ուղերձով  հին Կոնդի անմիջական հարևանությամբ արդեն չորս տարի գործող «ԱրՀվեստանոց» բառ-սրճարանում, որն  այս տարվանից իր դռներն է բացել նաև որպես քանդակագործ Լևոն Համբարձումյանի անունը կրող մշակութային կենտրոն, մայիսի 24-ին բացվեց երեք արվեստագետների՝ Մաշա Կապի, Իվան Կունջիի և Անդրեյ Կապուստինի աշխատանքների ցուցահանդեսը։

Շուրջ 200 աշխատանք՝ լուսանկարներ, գեղանկարներ, հատուկ տեխնիկայով՝ միկրոբետոնից պատրաստված նկարներ, որոնք ընկալելու համար հեղինակը՝ Իվան Կունջին խորհուրդ է տալիս, նույնիսկ պարտադրում է դրանք շոշափել։

Ի․ Կունջի աշխատանքներում մեծ քաղաքի բետոնն ու քարերը կարծես կենդանանում են, ասֆալտը պատռվում է, և նուրբ ու զգայական պատկերներ են երևակվում։ Նկարիչը կարծես մարդկանց առաջնորդում է երկաթ-բետոնա քաոսի մեջ տեսնել կյանքը, այս դեպքում շոշափել, վերականգնել զգայունությունն ու հասկանալ, որ կյանքը շարունակվում է։

Կյանքի շարունակականության ուղերձը Մաշա Կապի և Անդրեյ Կապուստինի աշխատանքներում ընթերցվում է մարդկանց զգայական ու անչափ կենդանի պատկերներում։ Քաղաքային միջավայրում թաքնված գեղեցկություններ, կանանց ինքատիպ դիմանկարներ,  երբեմն զգայական բաց տեսարաններ, կենցաղի ու առարկայական աշխարհի ինքնատիպ պատկերներ։   

 

 

Ի հեճուկս ամեն ինչի շարունակվող կյանքի պատկերները, իրենց շարունակությունն են ստանում նաև «ԱրՀվեստանոց» այցելած մարդկանց իրականություններում,  արթնացնում վաղուց մոռացված զգայություններ ու ապրումներ։ Արվեստն ապրեցնում է, նաև հիշեցնում, որ կան անանց արժեքներ, անցյալի վարպետների թողած ավանդույթներ, որոնք արձագանքվում են  նոր արվեստագետների գործերում։ 

   


«ԱրՀվեստանոցի» նոր շրջանը նվիրելով քանդակագործ Լևոն Համբարձումյանի հիշատակին,  մենք հարգանքի տուրք ենք մատուցում արվեստագետին, նաև կարևորում այն արժեքներն ու ժառանգությունը, որ թողել է քանդակագործը։  Լ․ Համբարձումյանի գաղափարներն ու դավանած արժեքները իրենց շարունակությունն են գտել նրա զավակների ու թոռների մեջ։ Մենք ցանկանում ենք, որ  «ԱրՀվեստանոցի»-ը  շարունակի մնալ երևանցիների մշակութային ժամանցի սիրելի վայրն ու  ժամանակակից արվեստի ներկայացման բաց ու սիրված հարթակ։ Այստեղ կազմակերպվում են ցուցահանդեսներ, լինում համերգներ ու գրքերի շնորհանդեսներ և ապագայում նորանոր ուշագրավ մշակութային միջոցառումներ են սպասվում,   - ցուցահանդեսի իր բացման խոսքում նշեց «ԱրՀվեստանոց»-ի հիմնադիր Հարություն Համբարձումյանը։ 

Խեցեգործ-մոդելագործ, Երևանի հախճապակու գործարանի հիմնադիրներից  մեկը՝  Լևոն Համբարձումյանը (1924-1999) երկար տարիներ աշխատել է  նույն գործարանում, ղեկավարել  արտադրամաս։ Հանդես եկել  հարյուրավոր նորարարական առաջարկներով, որոնք զգալիորեն մեծացրել են աշխատանքի արդյունավետությունը և  հետագայում կիրառվել են նաև Սովետական միության այլ գործարաններում։ Կյանքի վերջին շրջանում  Լ․Համբարձումյանը  Վայոց Ձորում՝ Կեչուտի ջրամբարի հարևանությամբում, հիմնել է հախճապակու ու կենցաղային կերամիկայի  արտադրամաս։ Լևոն Համբարձումյանի հեղինակել է տարբեր ծավալի քանդակներ, դեկորատիվ խեցեգործության, կենցաղային կերամիկայի ինքնատիպ  նմուշներ։  Լ․ Համբարձումյանի «Անահիտ» քանդակը դիմավորում է հյուրերին «ԱրՀվեստանոցի» մուտքի մոտ։   

Art 365

26.05.2024

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.