• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Ջրաշուշանների սիրահարը․ Կլոդ Մոնե

Ջրաշուշանների սիրահարը․ Կլոդ Մոնե

Դժվար է հավատալ բայց Ֆրանսիացի նշանավոր ինպրեսիոնիստ  Կլոդ Մոնեն ջրաշուշաններ պատկերող ավելի քան 250 կտավ է ստեղծել։ Հատկապես կյանքի վերջին շրջանում նկարչին ներշնչում, միաժամանակ իմպրեսիոնիզմի հմայքը լավագույնս ցուցադրելու հնարավորություն էին տալիս ջրի մակերեսին՝ լույսի, ստվերի, արտացոլանքների մեջ լողացող այս գեղեցիկ ծաղիկները։

 
Լույսն ու ծաղիկները

 

Մոնեն  կյանքի վերջին տարիներին բնակություն է հաստատում Փարիզից ոչ հեռու գտնվող  Ժիվերնիում։ Այստեղ նա նախագծում ու ստեղծում է մի հրաշալի պարտեզ, որի զարդն է դառնում փոքրիկ լճակը՝ ջրաշուշաններով ու կամրջակով։ Մոնեի և նրա ժամանակակից  շատ նկարիչների գործերում կարելի է տեսնել այս լճակն ու կամրջակը։  Մոնեն երկար ժամանակ էր անցկացնում պարտեզում և օրվա տարբեր ժամերին փորձում էր անմահացնել լույսի խորհրդավոր դարձդարձումները ջրի մակերեսին ու ջրաշուշանների վրա։ 

 

Ժամանակն ու գեղեցկությունը

 

Այս շարքի տպավորիչ կատավներից է Վիեննայի «Ալբերտինա» թանգարանում ցուցադրվող 1917-1919 թթ․ ստեղծված «Ջրաշուշաներով լճակը» (The Water Lily Pond): Այն այսօր ցուցադրվում է թանգարանի՝ «Մոնեից-Պիկասո» հիանալի ցուցադրության առաջին սրահում՝ որպես իմպրեսիոնիզմի ամենից ակնառու դրսևորում, միաժամանակ դեպի 20-րդ դարի գեղանկարչության մոդեռնիստական մյուս ուղղություններն առաջնորդող նշանակալի գործ։

Իմպրեսիոնիզմին բնորոշ ոճով ու տեխնիկայով ստեղծված նկարում իրականում ոչ թե ծաղիկներ են պատկերված այդ դրանց առաջացրած զգացմունքներն ու ապրումները։ Առաջին հայացքից անորոշ թվացող կապտականաչ, մանուշակագույն ու դեղին գույների այս յուրահատուկ խառնուրդը խորհրդանշական բնույթ ունի։ Ուշադիր դիտմամբ թեև տարբերակվում են պատկերվող առարկաները, սակայն դիտողի մեջ մնում է տպավորությունը, որը հնարավոր է ամփոփել ժամանակի ու գեղեցկության հասկացություններով։ Ջուրը ժամանակի խորհուրդն ունի, ջրաշուշանները՝ հավերժական գեղեցկության, ծաղիկների ու ծառերի  արտացոլումները ջրում՝ երկնքի ու երկրի ներդաշնակ համադրությունն է՝ լույսի մեջ։ 

 

 

 

 

Art 365

24.08.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.