• Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Art365
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ
Հրեշտակների մանրանկարչական հայտնությունը Մատենադարանում

Հրեշտակների մանրանկարչական հայտնությունը Մատենադարանում

Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան: Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է: Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»: Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»

Ղուկաս 2, 9-14

Ղուկասի Ավետարանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան հրաշալի դրվագում հրեշտակների՝ հովիվներին հայտնության ու ավետիսի, ապա Տիրոջ ծննդի փառաբանությունը կատարելու դրվագները Աստվածաշնչում երկնային այս արարածների գործունեության բազմաթիվ դրվագներից միայն մեկն է։ Հրեշտակները երկնային զորություններ են, որոնք սովորաբար միջնորդի դեր ունեն  մարդկանց և Աստծու  միջև։ Հիմնականում թևավոր պատկերվող այս արարածները Աստվածաշնչում անվանվում են  պատգամավոր, առաքյալ, ավետաբեր։ Հրեշտակները ծնունդ են առել  լույսի հետ ունեն կարևոր առաքելություն ու զորություն։ Նրանք են կազմում երկնային զորքը, որի  զորագլուխներն են Գաբրիելը, Ռաֆայելը, Միքայելը, Անայելը, Ուրիելը, Բարագիելը և այլք։ Հրեշտակները հայտնվում ու գործում են Սուրբ Գրքի առանցքային դրվագներում, և պատահական չեն նրանց առինքնող, բազմազան ու յուրահատուկ պատկերները հայ միջնադարյան ձեռագրերում։

Այս պատկերներին է նվիրված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում բացված «Լուսաբեր պատկերներ․ Հրեշտակների մանրանկարչական հայտնությունը» ցուցադրությունը։

 

 

Ցուցադրությանը ներկայացված ձեռագիր մատյանները, արխիվային փաստաթղթերը, հնատիպ գրքերը, ժապավինաձև հմայիլներն ու հրեշտակների ներկայացնող  ձեռագրակազմերը ցույց են տալիս հայ միջնադարյան գրքարվեստում հրեշտակների պատկերագրության անչափ հետաքրիքիր ու յուրահատուկ դրևսորումներ։

 

Այցելուները կարող են տեսնել պատկերավորման առանձնահատկությունների պատմական զարգացումը՝ ձեռագրական հնագույն օրինակներից, մինչ 19-րդ դարում հրատարակված գրքեր ու արխիվային փաստաթղթեր։

 

Նոր տարվան ու Սուրբ Ծննդին ընդառաջ բացված «Լուսաբեր պատկերներ․ Հրեշտակների մանրանկարչական հայտնությունը» ցուցադրությունը, լավագույն միջոցն է տարեմուտի հոգսերի մեջ տոնական տրամադրությամբ վարակվելու, լուսավոր ու ներշնչող լիցքեր ստանալու և Սուրբ Ծննդի մեծ ավետիսին հոգեպես պատրաստվելու համար։  

 

 

Hayk Hambardzumyan

24.12.2025

Արի ներշնչանքի

Load More

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Հայկն ասաց
  • Հազարան բլբուլ
  • Սուս կարդանք
  • Լեզվանի
  • Ես եմ
  • Մարդը մարդ է
  • Արի ներշնչանքի
  • Ինչո՞ւ

Copyright © 2021 Art365. All rights reserved.